ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շնորհակալ եմ սահմանին կանգնած մեր զինվորներին մեր անդօրրն ու խաղաղ երկինք ապահվելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկական Բանակի 25-ամյակի կապակցությամբ 1or.am-ը զրուցել է ՍԴՀԿ մամուլի խոսնակ Արթուր Ղահրամանյանի հետ:

-Արթուր, Դուք ծառայե՞լ եք Հայոց բանակում, առհասարակ ի՞նչ է տալիս ծառայությունը տղամարդուն:

-Այո, ծառայել եմ Հայկական բանակում ու կարող եմ ասել, որ շատ գոհ եմ: Յուրաքանչյուր տղա ավարտելով դպրոցը մտնում է կյանքի նոր փուլ եւ հենց այդ ժամանակ է, որ ձեւավորվում է մարդ անհատը: Կյանքի հենց այդ էտապում ենք զգում, թե որն է իրական կյանքը, որոնք են իրական դժվարությունները: Այդ ժամանակ ենք հասկանում, թե որքանով ենք պատրաստ մեզ վրա վերցնել պարտականություն՝ այն է հայրենիքի պաշտպանությունը: Յուրաքնաչյուր մետր, որը հսկում է զինվորը՝ համարում է իր տան տարածքը: Նա պաշտպանում է իր տունը, իր օջախը, ու այս պարագայում կարծում եմ, որ զինվորի հոգեւոր վիճակը պետք է կայուն լինի: Լինելով կայուն վիճակում՝ նա անգամ չի թարթի իր աչքը, քանի որ գիտի, որ յուրաքնչյուր պահի հակառակորդը կարող է <<անակնկալներ>> մատուցել :

-Ո՞ր թվականին եք զորացրվել ու մինչ օրս ի՞նչ փոփոխություններ եք նկատում:

-Զորակոչվել եմ 2010 թ. դեկտեմբերին ու զորացրվել եմ 2012 թ-ի դեկտեմբերին: Ծառայել եմ առանց մեկ օր շեղումի՝ օրացույցային: Անկեղծ ասած փոփոխությունները պարզապես ահռելի են թե՛ սնունդի, ու թե՛ հագուստի հետ կապված: Համեմատական եմ անցակնում մեր ու զինվորների ներկայիս համազգեստի մեջ ու հասկանում եմ, որ ահռելի տարբերություն կա:

Զինվորի հագուստն այժմ ավելի հարմար է ծառայության համար: Կասեմ, որ փոփոխվել են նաեւ զինվորի կիսաճտքավոր կոշիկները, որոնք ի դեպ ես հիմա կրում եմ: Դրանք առավել հարմատավետ են դարձել: Ինչ վերաբերում է սննդին, ապա կալորիականությունն է բարձրացել: Այսօրվա դրությամբ բանակում տալիս են որակյալ սնունդ:

Իհարկե կան թերություններ, սակայն մենք գիտենք, որ աշխարհում իդեալական ոչինչ չկա: Հուսանք, որ մոտ ժամանակներս այդ հարցերը եւս կշտկվեն:

-Օրերս պաշտպանության նախարարը խոսում էր այն մասին, որ զինվորի կոշիկը պետք է լինի կաշվից ու համապատախան պրենդի, ի՞նչ կասեք այս մասին:

-Ես նախարարի հետ համակարծիք եմ: Զինվորի կոշիկները պետք է լինեն շատ հարմարավետ, քանի որ դա ստանում են կոնկրետ ժամանակահատվածի համար ու դրանով զինվորն անց է կացնում մարտական հերթապահություն, մարտավարության դասընտացներ եւ այլ հանձնարարականներ: Երբ բերնդային դառնա զինվորի կոշիկը, ապա դա կարող են կրել նաեւ հասարակ քաղաքացիները:

-Ի՞նչ էական ու նկատելի փոփոխություն կցանկանաիք տեսնել Հայակական բանակում:

-Քանի որ բանակը կենդանի օրգանիզմ է ու անընդհատ փոփոխությունների է ենթարկվում՝ շատ կուզենամ, որպեսզի զինվորի բարոյահոգեբանական վիճակը էլ ավելի բարձրանա: Կարծում եմ, որ բանակում պետք է ներդրվի հոգեբանի ինստիտուտը: Հոգեբանը կարող է կանխել այն դեպքերը, որոնք տեղի են ունենում ոչ կանոնադրային փոխհարաբերությունների ժամանակ:

Թեւ կլինեն մարդիկ, ովքեր միգուցե ինձ հետ համակարծիք չեն լինի, սակայն կարող եմ ասել, որ այդ երկու տարիների ընթացքում զինվորի կրթությամբ զբաղվում են սպայերը: Սպան այդ ընթացքում դառնում է հասարակությանն ու զինվորին կապող օղակ: Այդ ինստիտուտի ներդրմամբ մենք կունենանք բարոյահոգեբանական կայուն անձնակազմ: Չնայած մեր բանակը բավական չափահաս-երիտասարդ է, բայց այն հզոր է:

Կցանկանամ, որ բանակում բոլորն իրար սիրով վերաբերվեն, թեեւ ինչպես ցույց տվեց քառօրյա պատերազմը, մեր տղաները հերոսաբար ու եղբայրաբար կանգնեցին իրար մեջքի:

Շնորհակալ եմ սահմանին կանգնած մեր զինվորներին մեր անդօրրն ու խաղաղ երկիք ապահվելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular