ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շիրակի մարզպետն ու եղբայրը «պատերա՞զմ» են հայտարարել Պապիկյանի ազգականին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, ով հանդիսանում է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագրից», վայր է դնում ավագանու իր մանդատը։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Բաղդասարյանի եղբայրը փոշմանել է և մանդատից չի հրաժարվի: Նազելի Բաղդասարյանը իր եղբոր տրամադրությունների փոփոխությունը չցանկացավ մեկնաբանել` նշելով, որ դա նրա անձնական որոշումն է: Ի դեպ, այն ժամանակ hayeli.am-ի ունեցած տեղեկություններով՝ մանդատը վայր դնելու պատճառը եղել է այն, որ վերջինիս և Գյումրում փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի միջև, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին է, տեղի է ունեցել ծեծկռտուք։

Այսօր էլ մարզպետի եղբայրը բավական ուշագրավ գրառում է արել, որտեղ Գյումրիի փոխքաղաքապետ Պապիկյանին անուղղակի կերպով անգրագետ է անվանել: Ահա թե ինչ է նա գրել իր ֆեյսբուքյան էջում. «Ուրեմն, էս մեր առաջին տեղակալը ինքը լինելով գործող ավագանի` փաստացի կամ չի տիրապետում, կամ միտումնավոր նսեմացնում է ավագանու դերը համայնքի կառավարման մեջ, չեմ ուզում հավատալ, որ միտում կա, ուստի կենթադրեմ, որ տարրական անգրագիտության հետ գործ ունենք (համայնքապետի հետ մեկտեղ 10֊ից ավելի օգնական ու  խորհրդական ունեն, գոնե մեկը հուշեր(Սուլթանյանը հաստատ գիտեր), որ ոտքը քարին է դեմ առնելու))։ Հիմա մենք ի՞նչ ունենք. «‎բամբասանքի» ու լատինական սերիալների սիրահարար քաղաքային իշխանություն, որն իրեն վերապահել է դատախազության և դատարանի  դերը, ընկերներ, լա՞վ չեք»։

Մինչ ՏԻՄ ընտրությունները մամուլը գրում էր, որ Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնում ՔՊ-ն առաջադրելու է հենց Նազելի Բաղդասարյանի եղբորը, սակայն հետագայում եկան կոմպրոմիսի, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Պապիկյանի ազգականը: Ինչպես երևում է` Բաղդասարյանները չեն հաշտվել այդ իրողության հետ, որ եղբայրը զրկվել է փոխքաղաքապետի աթոռից, քույրն էլ, ըստ էության, Գյումրիի ստվերային քաղաքապետը դառնալու հնարավորությունից: Եվ այսօր ՔՊ-ականների միջև իսկական գզվռտոց է սկսվել՝ իհարկե, հանուն պաշտոնի: Դժվար չէ կռահել, թե ովքեր են տուժելու ՔՊ-ականների այս հերթական ռազբորկայից` իհարկե, ՀՀ հպարտ քաղաքացիները, այս դեպքում Շիրակի մարզի հպարտ քաղաքացիները....

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular