Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շիրակի մարզպետն ու եղբայրը «պատերա՞զմ» են հայտարարել Պապիկյանի ազգականին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, ով հանդիսանում է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագրից», վայր է դնում ավագանու իր մանդատը։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Բաղդասարյանի եղբայրը փոշմանել է և մանդատից չի հրաժարվի: Նազելի Բաղդասարյանը իր եղբոր տրամադրությունների փոփոխությունը չցանկացավ մեկնաբանել` նշելով, որ դա նրա անձնական որոշումն է: Ի դեպ, այն ժամանակ hayeli.am-ի ունեցած տեղեկություններով՝ մանդատը վայր դնելու պատճառը եղել է այն, որ վերջինիս և Գյումրում փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի միջև, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին է, տեղի է ունեցել ծեծկռտուք։

Այսօր էլ մարզպետի եղբայրը բավական ուշագրավ գրառում է արել, որտեղ Գյումրիի փոխքաղաքապետ Պապիկյանին անուղղակի կերպով անգրագետ է անվանել: Ահա թե ինչ է նա գրել իր ֆեյսբուքյան էջում. «Ուրեմն, էս մեր առաջին տեղակալը ինքը լինելով գործող ավագանի` փաստացի կամ չի տիրապետում, կամ միտումնավոր նսեմացնում է ավագանու դերը համայնքի կառավարման մեջ, չեմ ուզում հավատալ, որ միտում կա, ուստի կենթադրեմ, որ տարրական անգրագիտության հետ գործ ունենք (համայնքապետի հետ մեկտեղ 10֊ից ավելի օգնական ու  խորհրդական ունեն, գոնե մեկը հուշեր(Սուլթանյանը հաստատ գիտեր), որ ոտքը քարին է դեմ առնելու))։ Հիմա մենք ի՞նչ ունենք. «‎բամբասանքի» ու լատինական սերիալների սիրահարար քաղաքային իշխանություն, որն իրեն վերապահել է դատախազության և դատարանի  դերը, ընկերներ, լա՞վ չեք»։

Մինչ ՏԻՄ ընտրությունները մամուլը գրում էր, որ Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնում ՔՊ-ն առաջադրելու է հենց Նազելի Բաղդասարյանի եղբորը, սակայն հետագայում եկան կոմպրոմիսի, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Պապիկյանի ազգականը: Ինչպես երևում է` Բաղդասարյանները չեն հաշտվել այդ իրողության հետ, որ եղբայրը զրկվել է փոխքաղաքապետի աթոռից, քույրն էլ, ըստ էության, Գյումրիի ստվերային քաղաքապետը դառնալու հնարավորությունից: Եվ այսօր ՔՊ-ականների միջև իսկական գզվռտոց է սկսվել՝ իհարկե, հանուն պաշտոնի: Դժվար չէ կռահել, թե ովքեր են տուժելու ՔՊ-ականների այս հերթական ռազբորկայից` իհարկե, ՀՀ հպարտ քաղաքացիները, այս դեպքում Շիրակի մարզի հպարտ քաղաքացիները....

Բարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Հայտնի են «Յունիսպորտ»-ի մրցակիցները Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում 2026–ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ, որից 8676–ը՝ Արցախից տեղահանվածներ Փորձագետ․ Հայաստանի տնտեսությանը ռուսական շուկայի կորստի պատճառով հասցվող լուրջ հարվածներն անխուսափելի են Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. Պապոյան ԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա «Աբովյան» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Հիվանդ երեխա է, իրեն չկարողացավ կառավարել. կինը մանրամասներ պատմեց Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Իսպանիայում գրանցվել է շոգի պատճառով մաhվան թվերի ռեկորդային ցուցանիշ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Լիմոնչելլո լիկյորՓաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԲիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Երկրաշարժ՝ Վրաստանում. զգացվել է նաև Հայաստանում Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել. Բիշքեկում հանդիպել են Փաշինյան ու Հնդկաստանի վարչապետը Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Սերյոժա Պետրոսյանն է կյանքից հեռացել Ռոբերտ Քոչարյանին չեզոքացրեցին, քանի որ առջևում Տիգրանաշենի ու Սահմանադրության հարցերը կան․ Աննա Գրիգորյան Կասեցվել է «Էմտա Գրուպ»-ին պատկանող տոմատի մածուկի արտադրամասի արտադրական գործունեությունը Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Վաղարշապատում կինը կյանքից զրկել է 43-ամյա տղամարդուն․ ի՞նչ է եղել Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետՍրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք սկսեն թուրքերեն սովորել. Ռոբերտ Քոչարյան ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios
Ամենադիտված