ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զատուլինի արցախյան հանդիպման տողատակերը․ ռուսական համայնքը՝ անվտանգության երաշխի՞ք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի այցը Հայաստան բավական ուշագրավ զարգացումներ է ունեցել։ Հիշեցնենք Զատուլինը հունիսի 1-ից 4-ը Հայաստանում էր. նպատակն էր ծանոթանալ հասարակական-քաղաքական իրավիճակին և արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին, ռուսաստանցի հայրենակիցների հետ կապերի զարգացմանը։

Զատուլինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի բոլոր նախկին նախագահներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին նաև գործող նախագահ Արայիկ Հարությունյանին։ Պետդումայի պատգամավորի տելեգրամյան ալիքում տարածված հաղորդագրության մեջ հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ նա զրուցել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի և Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ։

Կոնստանտին Զատուլինը Պետական դումայում զբաղեցնում է ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին տեղակալի պաշտոնը, և Արցախում ռուսական համայնքի ներկայացուցչի հետ հանդիպումը բավական մտորումների տեղիք է տալիս։ Ըստ էության, որոշ վերլուծաբաններ Զատուլինի և Ալեքսանդր Բորդովի հանդիպումը, որպես հավասարը հավասարին, պայմանավորում են այն հանգամանքով, որ Արցախում կարող են պետք լինել ինչ-ինչ սցենարների դեպքում գնալ աբխազական կամ մերձդնեստրյան տարբերակով, այսինքն Արցախում ոչ միայն ազգությամբ ռուսների, այլ նաև Արցախի բազմաթիվ բնակիչների ռուսական անձնագրեր տրվեն։ Սա կարող է նշանակել, որ Արցախը դիտարկում է որպես իր հայրենակիցների պաշտպանության տարբերակ։ Բնականաբար խաղաղապահ մանդատը, որը տրվել է 5 տարով, չի գոհացնում ռուսական կողմին, նրանք փորձելու են պատրվակներ փնտրել հետագայում ևս խաղաղապահ գործունեությունը ամրապնդելու, Հարավային Կովկասում ավելի ամրանալու համար, և իրենք են այժմ փորձում իրավիճակ ստեղծել, որպեսզի նախ ավելացնեն Արցախում Ռուսաստանի քաղաքացիների թիվը, երկրորդ՝ հստակ արձանագրեն, որ Արցախում գոյություն ունի ռուսական փաստաթղթավորված և իրավաբանական կարգավիճակ ունեցող համայնք։

Զատուլինի և ռուսական համայնքի ղեկավարի այս հանդիպումը լուրջ հույսեր են ներշնչել նաև Արցախում։ Այն բանից հետո, երբ Արցախի քաղաքական ուժերը և բնակիչները հասկացան, որ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը ձեռքերը լվացել են Արցախից և իջեցնում են նշաձողը, Արցախի բնակչության փրկության ճանապարհներից մեկը կարող է լինել դե ֆակտո և դե յուրե Ռուսաստանի հետ իրավական հարաբերություններ հաստատելը։ Իսկ ռուսական համայնքի թվաքանակի մեծացումը լրջորեն նպաստելու է այս տարբերակի առաջմղմանը։

Արման Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular