ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարկովը բացատրել է, թե ինչու է Հայաստանը հայտնվել փակուղում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Svpressa.ru–ն գրում է, որ ռուս քաղաքագետ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Մարկովի կարծիքով Հայաստանում նկատվող բողոքի ցույցերը ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքներն են, որում այդ երկիրը պարտվել է Ադրբեջանին։

Ինչպես ուշադրություն է հրավիրում Սերգեյ Մարկովը, այսօր Ադրբեջանն ունի բանակ, որը անշուշտ ավելի ուժեղ է, քան Հայաստանի բանակը։ Այդ իսկ պատճառով Բաքուն ճնշում է գործադրում Երևանի վրա պահանջելով կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրի կետերը, որոնք երկրները ստորագրել են Ռուսաստանի միջնորդությամբ. «Այդ փաստաթղթում կան կետեր, որոնք Ադրբեջանն իսկապես ցանկանում է, որ Հայաստանը կատարի։ Նախ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից դուրս բերել իր բոլոր զինված ստորաբաժանումները Ղարաբաղի տարածքից»։

«svpressa»–ի զրուցակիցը հիշեցրել է, որ Ղարաբաղի տարածքի միայն 30 տոկոսն է մնացել Հայաստանի վերահսկողության տակ, և Ադրբեջանն արդեն խաղաղ կերպով է պահանջում  դա էլ վերադարձնել Ադրբեջանի վերահսկողության տակ։

Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրենն ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ Փաշինյանը պատրաստ է նման քայլի, քանի որ հասկանում է, որ Հայաստանը հիմա պայքարելու հնարավորություն չունի։ Բացի այդ, անհրաժեշտ է իրականացնել երկրների միջև սահմանագծում և սահմանազատում։ Սակայն հայ հասարակության մի մասը չի ցանկանում, որ դա տեղի ունենա։

«Փաշինյանն ասում է լավ, պետք է տարածքներ զիջել, սահմանազատել, սահմանագծելլ, բայց բնակչության մի մասը դեմ է դրան։ Ուստի Երևանում հիմա փորձում են փոթորիկ բարձրացնել։ Ընդ որում, բնակչությունը չի աջակցում ընդդիմությանը, որը պնդում է Փաշինյանի հրաժարականը։ Կարծում եմ, քանի որ ընդդիմությունը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունը, նրանք շարունակելու են վարչական շենքերի շրջափակումը, բայց ոչ մի արդյունքի չեն կարողանա հասնել։ Եվ ոչ մի արտաքին ուժ էլ նրանց չի աջակցում, ԱՄՆ-ը, քանի որ Հայաստանում հակափաշինյանական ընդդիմությունը ռուսամետ է, իսկ Ռուսաստանը, քանի որ չի ցանկանում ռեժիմի փոփոխություն, և բացի այդ, Մոսկվայի տեսանկյունից Փաշինյանը իրեն իդեալական է պահել այս տարվա հունվարի ղազախական ճգնաժամի ժամանակ։ Մի խոսքով, փակուղի է»,- ամփոփել է Սերգեյ Մարկովը։



Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular