ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական տհաճ անակնկալ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում ներքաղաքական լարվածության ֆոնին ռուսական պաշտոնական շրջանակները տհաճ անակնկալ մատուցեցին Նիկոլ Փաշինյանին և նրա վարչախմբին։ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հունիսի 1-ից 4-ը հանդիպել է Արցախի բոլոր նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի և Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ։

Ինչպես նշվել է հաղորդագրությունում, ուղևորության նպատակը ծանոթանալն էր ընթացիկ հասարակական-քաղաքական իրավիճակին, արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին և ռուսաստանցի հայրենակիցների հետ կապերի զարգացմանը։ Կոնստանտին Զատուլինը միշտ է համարվել ՌԴ-ում Հայաստանի լուրջ լոբբիստներից մեկը, նաև Ռոբերտ Քոչարյանի մտերիմն է և հայաստանյան ընդդիմության առաջնորդի լուրջ լոբբինգով է զբաղված։ Այդուհանդերձ, մինչ վերջերս Ռուսաստանը առանձնապես չէր միջամտում հայաստանյան ներքաղաքական զարգացումներին՝ զերծ մնալով իր դիրքորոշումները արտահայտելուց։ Գործող վարչախումբն այդ հանգամանքը օգտագործում էր հայ հանրության մեջ արմատավորելու, իբր Նիկոլ Փաշինյանն ունի ռուսական «դաբռոն»։

Այժմ Զատուլինի այցը, Արցախի նախկին նախագահներին հանդիպելու փաստը լրջորեն մտահոգել է վարչախմբին, հատկապես ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերների, թե՛ Ռուսաստան-Արևմուտք լարվածության, թե՛ արցախյան հարցերում լուրջ զարգացումների ֆոնին։

Այսօր Երևան է այցելում ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, առաջիկայում սպասվում է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը և մասնակցությունը ՀԱՊԿ նիստերին։ Այն պայմաններում, երբ Փաշինյանը, Ալիևի հետ ձեռք-ձեռքի տված, փորձում է արցախյան կարգավորման բանալիները հանձնել Եվրամիության ձեռքը, Ռուսաստանի այս ակտիվացումը, Հայաստանի ընդդիմադիր շրջանակներին աջակցությունը, գործող վարչախմբին հասցեագրվող ազդակները խարխլել են վարչախմբի հիմքերը։

Ընդդիմությունն իր հերթին, մտադիր է ռուսական պատվիրակությունների այցերի օրերին աղմուկ բարձրացնել, բողոքի գործողություններ անցկացնել, ցույց տալու, թե ով է փողոցի իրական տերը։ Ըստ էության, փաշինյանական իշխանությանը վատ օրեր են սպասվում։ Արդյո՞ք Լավրովն էլ կհետևի Զատուլինին, և կհանդիպի ընդդիմության որևէ առաջնորդի, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այդ հարցի պատասխանը պարզ կլինի առաջիկայում։

Կարեն Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular