ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պատմությունն ահազանգ է՝ շտկելու, ուղղելու այն բոլոր թերացումները, որ կան մեզանում. Արթուր Վարդանյանը՝ «Պապայի աղջիկները» սերիալի մասին. Լուսանկարներ, (Տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Փետրվարի 7-ից ժամը 23:10-ից «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով կմեկնարկի «Պապայի աղջիկները» նոր հեռուստասերիալը, որի պրոդյուսերն է ռեժիսոր Արթուր Վարդանյանը:

«Այս դեպքում ես նախընտրում եմ օգտագործել հեռուստաֆիլմ բառը, քանի որ այն բեմադրվում և նկարահանվում է թեև ժամանակակից , սակայն ինձ հոգեհարազատ՝ դասական մոտեցումներով: Կարծում եմ՝ այն կդառնա հեռուստադիտողի կյանքի ու կենցաղի մի հատվածը և կլինի երկարատև», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց ռեժիսորը:

Նրա բնորոշմամբ՝ առանցքում երեխաների պաշտպանության թեման է՝ կարևորագույն խնդիրներից մեկը, որը, ցավոք, արդի է ողջ աշխարհում և արժանի է բոլորի ուշադրությանը:

«Այս պատմությունը ևս մեկ ահազանգ է՝ շտկելու, ուղղելու այն բոլոր թերացումները, որ այսօր կան մեզանում: Երեխաների անհոգ ու խաղաղ մանկությունը նրանցից յուրաքանչյուրի ու նաև ողջ հասարակության  ապագան է: Վերնագիրը գալիս է հեռուստաֆիլմի հերոսների՝ հոր և աղջկա հարաբերություններից,  հոր և դստեր հոգևոր կապի բարձր գաղափարն է ֆիլմի հիմքում, ինչը, կարծում եմ, հարազատ կլինի շատ շատերին, նաև՝ պապայի աղջիկներին», - մանրամասնեց  մեր զրուցակիցը:

Սերիալի հերոսուհին 12 տարեկան Մարիամն է, ով անցնելուվ կյանքի տարբեր փորձությունների միջով՝ չի կորցնում իր ինքնությունը, կյանքին դիմակայելու ուժը, ազնվությունը, մարդկային տեսակը: Ոչ թե չարանում, այլ ընդհակառակը՝ փորձում է օգնել դիմացինին, դպրոցում էլ սովորում է գերազանց:

«Իհարկե, հարց է ծագում՝ եթե հերոսուհին Մարիամն է,  ինչո°ւ է հեռուստասերիալը կոչվում  «Պապայի աղջիկները»,  այլ ոչ թե աղջիկը: Այդ առումով հեռուստադիտողին սպասվում է անակնկալ, որը կբացահայտվի քիչ ավելի ուշ», - խորհրդավորությունը պահեց Ա. Վարդանյանը:

Սցենարի հեղինակը Արսեն Սարգսյանն է, Մարիամի դերը մարմնավորում է Էդիտա Հարությունյանն, ով ընտրվել է քասթինգին մասնակցող շուրջ 300 երեխայի միջից:

«Երկար փնտրտուքների արդյունքում ենք նրան ընտրել, իր մեջ գտա իմ հերոսուհուն: Հայրիկի դերում սիրված դերասան Հայկ Սարգսյանն է, ով հեռուստադիտողին ծանոթ է բազմաթիվ հեռուստանախագծերից և ֆիլմերից: Ընդհանրապես, ընդգրկված է սիրված դերասանների մի մեծ աստղաբույլ», - նշեց նա:

Սերիալում հնչող երաժշտությունը պատկանում է կոմպոզիտոր Վահան Նահապետյանին, բառերի հեղինակն է ռեփեր Էլոն, ով էլ կատարում է երգը:

Ի դեպ, Արթուր Վարդանյանը բոլորովին վերջերս աշխատում էր մեկ այլ սերիալի շրջանակներում: Հարցին, թե արդյոք մեկը մյուսին չի խանգարում, պատասխանեց.

«Նախորդ սերիալի աշխատանքներն արդեն ավարտվել են: Ներկա պահին աշխատում եմ միայն այս նախագծի վրա: Սակայն ստեղծագործող անհատը, արվեստագետը երբեք մեկ նախագծի վրա չի աշխատում ու բավարարվում դրանով: Նա մշտապես փնտրտուքների մեջ է, այնպես որ ունեմ բազմատիվ պլաններ, որոնց ուղղությամբ ևս աշխատում եմ: Իսկ համատեղելն, իհարկե, դժվար է, սակայն հենց այս ամենն էլ ծնում է մտքերի բազմազանություն»:

Բացի սերիալի նկարահանումներից, ռեժիսորն աշխատում է մեկ այլ նախագծի վրա ևս, որի մասին դեռևս նախնտրում է լռել:
«Այս պահին իրականացնում եմ բավականին ծավալուն և, ինչը կարևոր է, իրապես աննախադեպ մի նախագիծ: Այն լիովին տարբերվում է մինչ այս արված իմ պրոյեկտներից: Չեմ ուզում ամբողջությամբ բացել փակագծերը, պարզապես ասեմ, որ լինելու է  հոգևոր թեմային առնչվող ցուցահանդես՝  յուրօրինակ էքսպոնատներով: Վերջիններից  յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է հայկական լավաշ, սակայն ոչ սովորական. այստեղ թաքնված է խորհրդավոր, առեղծվածային իմաստը: Ցուցահանդեսն ուղեկցվելու է ֆիլմի ցուցադրությամբ և կոչվելու է «Ես եմ հացը կենդանի», - խոստովանեց Aysor.am-ի զրուցակիցը:

Դիտարկմանը, թե ինչո՞վ էր պայմանավորում իր՝ հեռուստաաշխարհում տևական լռությունը և ինչո՞ւ է որոշել գործունեությունը վերսկսել հենց սերիալներով, նկատեց.

«Դա գուցե եթերային լռություն էր, բայց ոչ երբեք ստեղծագործական: Պարզապես ցանկացած նախագիծ, մտահղացում կարիք ունի մշակման, իսկ որոկյալ արտադրանքը, բնականաբար, ժամանակ է պահանջում: Ես հանդիսանում եմ այս հեռուստասերիալի պրոդյուսերը, իսկ անցած ճանապարհս, նաև՝ նկարահանածս հեռուստաֆիլմերը ունեցել են իրենց տեղը, ասել իրենց խոսքը, ուստիև, «լռության» հիմնական պատճառներից մեկը հենց որակյալ արտադրանք տալն է»:
 

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular