ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում էլ գիտեն, որ Ադրբեջանն ունի դեպի ՆԱՏՕ կողմնորոշում. ադրբեջանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կրեմլի փոխանցմամբ՝ զրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, նրանք պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները տարբեր մակարդակներով:

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի խոսքով՝ պետք  է հիշել, թե ինչ ֆոնի վրա է տեղի ունեցել զրույցը.

«Այսպիսի հարցերը չի կարելի քննարկել առանց ֆոնի դիտարկման, իսկ ֆոնը պարզ է։ Մոսկվայում բավականաչափ դժգոհ են Հայաստանի ու Ադրբեջանի միահամուռ ջանքերից՝ դուրս բերելու հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը, արցախյան հիմնախնդիրը Մոսկվայի վերահսկողությունից և միջնորդական ջանքերից։ Դա է վկայում նաև անընդհատ հայ-ադրբեջանական, այսպես կոչված, Բրյուսելյան հանդիպումների ֆորմատը, որը նոր է ծագել և միտում ունի շարունակական բնույթ կրելու։

Ռուսաստանն իր համար բավականին լուրջ եզրակացություն են արել, որ Հայաստանը և Ադրբեջանը փորձում են այդ ամբողջ խնդիրը տեղափոխել եվրոպական հարթակ և դրանով իսկ մատնանշել Հայաստանի համար նոր աշխարհաքաղաքական կողմնորոշման փաստագրումը։ Ադրբեջանն էլ փորձում է լավ դիրք պահպանել՝ մի կողմից ամբողջությամբ «փռվելով ասֆալտին» Եվրոպայի առջև, ակնարկներ անելով, որ Ադրբեջանը պատրաստ է այլընտրանք դառնալ Ռուսաստանի փոխարեն Եվրոպայի համար, տարանցիկ ճանապարհ ծառայել, միայն թե Եվրոպան բավարարի ֆաշիստական ադրբեջանական ռեժիմի անկուշտ նկրտումները՝ կապված Արցախի և արդեն Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Այվազյանը:

Ադրբեջանագետի խոսքով՝ դրա մասին են վկայում նաև Ադրբեջանի բռնապետի վերջին հայտարարությունները.

«Եթե հիշում ենք Ալիևի վերջին հայտարարությունն այն մասին, որ իրենք արդեն հասել են սահմանազատման գործողություններին, ինչ Արցախի մասին կարող է խոսք գնալ։ Այնպես որ, մենք չպետք է ակնկալենք լավ բան Ալիևի ջանքերից, ով փորձում է մի կողմից ավելի թանկ վաճառվել Եվրոպային, մյուս կողմից Հայաստանին սևացնելով ցույց տալ, իբրև թե Ադրբեջանը դեպի Ռուսաստան իր կողմնորոշումը չի կորցրել։ Մինչդեռ Ռուսաստանում էլ գիտեն, որ Ադրբեջանն ունի դեպի ՆԱՏՕ կողմնորոշում, և փաստացի արդեն ՆԱՏՕ-ի ոչ պաշտոնական անդամ է և երևի թե միակ պետությունն է, որի տարածքում ՆԱՏՕ-ական ներկայությունը օրինականացվեց՝ ի դեմս Թուրքիայի»։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular