ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 29 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- ՄԱԿ-ի խաղաղապահների համաշխարհային օր, Առողջ սննդի համաշխարհային օր, Արգենտինա՝ ցամաքային զորքերի օր, Դոմինիկյան հանրապետություն՝ Մայրերի օր, Ղրղզստան՝ Զինված ուժերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1866- ծնվել է գրող Հակոբ Հակոբյանը:

1913– ծնվել է նշանավոր դրամատուրգ, սցենարիստ Լևոն Կարագյոզյանը:

-ծնվել է արձակագիր, լրագրող Աշոտ Արզումանյանը:

1914-ծնվել է արձակագիր լրագրող Գաբրիել Արևյանը:

1918-ավարտվել է Ապարանի ճակատամարտը. թուրքական դիվիզիայի արյունաքամ մնացորդները սպիտակ դրոշ են պարզել։ Սարդարապատի ռազմաճակատում  զինադադար է հաստատվել։ Հայկական բոլոր զորքերի հարձակումները դադարեցվել են։ Դա ազդարարել է Սարդարապատի ճակատամարտի ավարտը։

1922 —վախճանվել է ազգությամբ հայ ռուս դերասան և ռեժիսյոր Եվգենի Բագրատիոնի Վախթանգովը, որի անունով էլ կոչվում է նրա հիմնած թատրոնը Մոսկվայում:

1953 -ԽՍՀՄ ղեկավարությունը, չցանկանալով ավելի սրել Թուրքիայի հետ հարաբերությունները, հայտարարել է, որ «Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր են համարել հրաժարվել Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, մասնավորապես Կարս քաղաքի նկատմամբ ունեցած տարածքային պահանջից»։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գանայի հետ:

1996-վախճանվել է խորհրդային մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանը:

1998- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալթայի հետ:

2005- Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ հատուկ ջոկատայինները ուժ են կիրառել թեկնածուներից մեկի կողմնակիցների նկատմամբ, ծեծի են ենթակվել թեկնածու Արթուր Շաբոյանի կողմնակիցները:

2006- Հայ ռեժիսորի Արման Երիցյանի «Բաց երկնքի տակ» վավերագրական ֆիլմը մրցանակ է ստացել Թբիլիսիի «Սեսիլի»֊-ի միջազգային փառատոնում:

-Հայաստանի նախագահի հրամանագրերով Հայկ Հարությունյանն ազատվել է կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնից և ոստիկանության պետ է նշանակվել Ալիկ Սարգսյանը, որը մինչ այդ Արարատի մարզպետն էր:

2013-Անվանի գրող, արցախյան ազատամարտի մասնակից Լևոն Խեչոյանը հրաժարվել է պետական պարգևից և նստացույց սկսել, քանի որ «երկրից արտագաղթը հասել է մեծ չափերի», և իր եղբայր-ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին հեռանում են:

2018-Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի աշխատողները գործադուլ է սկսել հրաժարվելով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ենթակայությամբ աշխատել:

2020- Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտգործնախարար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1448 —վախճանվել է Բյուզանդիայի կայսր Հովհաննես 8-րդ Պալեոլոգը:

1453 - Մեհմեդ 2-րդի գլխավորությամբ օսմանյան զորքերը գրավել  են Կոստանդնուպոլիսը: Սպանվել է Բյուզանդիայի վերջին կայսր Կոստանդին 11-րդ Պալեոլոգոսը:

1500 —անհետ կորել է պորտուգալացի նավագնաց և հետազոտող բարտոլոմեո Դիաշը:

1727 - Պետրոս 2-րդը դարձել է Ռուսիայի ցար:

1790– վերջին ամերիկյան գաղութ Ռոդ Այլենդը ընդունել է ԱՄՆ-ի Սահմանադրությունը։

1802 —ֆիզիկոս և էլեկտրամետալուրգիայի հիմնադիր ակադեմիկոս Պետրովը հայտնաբերել է էլեկտրական աղեղի երևույթը:

1807 —Մուստաֆա 4-րդը դարձել է Թուրքիայի սուլթան:

1848– Վիսկոնսինը դարձավ ԱՄՆ-ի 30-րդ նահանգը։

1855 —ծնվել է անգլիացի միկրոբիոլոգ, պարազիտոլոգ, որոշ մանրէներ և հարուցիչներ հայտնաբերած Դեյվիդ Բրյուսը:

1917 —ծնվել է ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Ֆիցժերալդ Քեննեդին:

1935 - Հաագայի քաղաքային թանգարանը բացվել է հանրության համար:

1953 - Էդմունդ Հիլարին և ազգությամբ շերփա Թենսինգ Նորգեյը դարձել են Էվերեստի գագաթ բարձրացած առաջին մարդիկ:

1960-ԽՍՀՄ-ում լույս է տեսել «Ֆուտբոլ» շաբաթաթերթի առաջին համարը:

1985 – Բրյուսելի «Էյզեն» ստադիոնում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ «Յուվենտուս» - «Լիվերպուլ» խաղում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է 39 մարդ, մոտ 600-ը ստացել են մարմնական վնասվածքներ։

1988 —սկսվել է  ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի այցը ԽՍՀՄ:

1990 —Բորիս Ելցինը դարձել է Ռուսաստանի Գերագույն Խորհրդի նախագահ:

2009 —ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է Սպիտակ տանը կիբեռանվտանգության ծառայություն ստեղծելու մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular