Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 29 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- ՄԱԿ-ի խաղաղապահների համաշխարհային օր, Առողջ սննդի համաշխարհային օր, Արգենտինա՝ ցամաքային զորքերի օր, Դոմինիկյան հանրապետություն՝ Մայրերի օր, Ղրղզստան՝ Զինված ուժերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1866- ծնվել է գրող Հակոբ Հակոբյանը:

1913– ծնվել է նշանավոր դրամատուրգ, սցենարիստ Լևոն Կարագյոզյանը:

-ծնվել է արձակագիր, լրագրող Աշոտ Արզումանյանը:

1914-ծնվել է արձակագիր լրագրող Գաբրիել Արևյանը:

1918-ավարտվել է Ապարանի ճակատամարտը. թուրքական դիվիզիայի արյունաքամ մնացորդները սպիտակ դրոշ են պարզել։ Սարդարապատի ռազմաճակատում  զինադադար է հաստատվել։ Հայկական բոլոր զորքերի հարձակումները դադարեցվել են։ Դա ազդարարել է Սարդարապատի ճակատամարտի ավարտը։

1922 —վախճանվել է ազգությամբ հայ ռուս դերասան և ռեժիսյոր Եվգենի Բագրատիոնի Վախթանգովը, որի անունով էլ կոչվում է նրա հիմնած թատրոնը Մոսկվայում:

1953 -ԽՍՀՄ ղեկավարությունը, չցանկանալով ավելի սրել Թուրքիայի հետ հարաբերությունները, հայտարարել է, որ «Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր են համարել հրաժարվել Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, մասնավորապես Կարս քաղաքի նկատմամբ ունեցած տարածքային պահանջից»։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գանայի հետ:

1996-վախճանվել է խորհրդային մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանը:

1998- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալթայի հետ:

2005- Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ հատուկ ջոկատայինները ուժ են կիրառել թեկնածուներից մեկի կողմնակիցների նկատմամբ, ծեծի են ենթակվել թեկնածու Արթուր Շաբոյանի կողմնակիցները:

2006- Հայ ռեժիսորի Արման Երիցյանի «Բաց երկնքի տակ» վավերագրական ֆիլմը մրցանակ է ստացել Թբիլիսիի «Սեսիլի»֊-ի միջազգային փառատոնում:

-Հայաստանի նախագահի հրամանագրերով Հայկ Հարությունյանն ազատվել է կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնից և ոստիկանության պետ է նշանակվել Ալիկ Սարգսյանը, որը մինչ այդ Արարատի մարզպետն էր:

2013-Անվանի գրող, արցախյան ազատամարտի մասնակից Լևոն Խեչոյանը հրաժարվել է պետական պարգևից և նստացույց սկսել, քանի որ «երկրից արտագաղթը հասել է մեծ չափերի», և իր եղբայր-ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին հեռանում են:

2018-Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի աշխատողները գործադուլ է սկսել հրաժարվելով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ենթակայությամբ աշխատել:

2020- Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտգործնախարար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1448 —վախճանվել է Բյուզանդիայի կայսր Հովհաննես 8-րդ Պալեոլոգը:

1453 - Մեհմեդ 2-րդի գլխավորությամբ օսմանյան զորքերը գրավել  են Կոստանդնուպոլիսը: Սպանվել է Բյուզանդիայի վերջին կայսր Կոստանդին 11-րդ Պալեոլոգոսը:

1500 —անհետ կորել է պորտուգալացի նավագնաց և հետազոտող բարտոլոմեո Դիաշը:

1727 - Պետրոս 2-րդը դարձել է Ռուսիայի ցար:

1790– վերջին ամերիկյան գաղութ Ռոդ Այլենդը ընդունել է ԱՄՆ-ի Սահմանադրությունը։

1802 —ֆիզիկոս և էլեկտրամետալուրգիայի հիմնադիր ակադեմիկոս Պետրովը հայտնաբերել է էլեկտրական աղեղի երևույթը:

1807 —Մուստաֆա 4-րդը դարձել է Թուրքիայի սուլթան:

1848– Վիսկոնսինը դարձավ ԱՄՆ-ի 30-րդ նահանգը։

1855 —ծնվել է անգլիացի միկրոբիոլոգ, պարազիտոլոգ, որոշ մանրէներ և հարուցիչներ հայտնաբերած Դեյվիդ Բրյուսը:

1917 —ծնվել է ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Ֆիցժերալդ Քեննեդին:

1935 - Հաագայի քաղաքային թանգարանը բացվել է հանրության համար:

1953 - Էդմունդ Հիլարին և ազգությամբ շերփա Թենսինգ Նորգեյը դարձել են Էվերեստի գագաթ բարձրացած առաջին մարդիկ:

1960-ԽՍՀՄ-ում լույս է տեսել «Ֆուտբոլ» շաբաթաթերթի առաջին համարը:

1985 – Բրյուսելի «Էյզեն» ստադիոնում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ «Յուվենտուս» - «Լիվերպուլ» խաղում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է 39 մարդ, մոտ 600-ը ստացել են մարմնական վնասվածքներ։

1988 —սկսվել է  ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի այցը ԽՍՀՄ:

1990 —Բորիս Ելցինը դարձել է Ռուսաստանի Գերագույն Խորհրդի նախագահ:

2009 —ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է Սպիտակ տանը կիբեռանվտանգության ծառայություն ստեղծելու մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Արփինե Սարգսյանը պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողներիՌուսաստանն անհրաժեշտ է համարում Ադրբեջանի հետ հարաբերությունների վերագործարկումը․ Զախարովա Արտակարգ դեպք՝ ԵրևանումԿներվեն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների՝ մինչև 2023 թվականն ունեցած որոշ վարկային պարտավորություններ 2026 թ. -ի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև․ եղանակի տեսությունը Մասկի SpaceX-ը սահմանել է իր բաժնետոմսերի գինը պատմական IPO-ի համար Շենգավիթի ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել Արտահանման ինչ փոխհատուցում ու սուբսիդավորում են նախատեսված տնտեսվարողների համար Զախարովան Փաշինյանին համեմատել է փոստատար Պեչկինի հետ Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս Անիրատեսական սցենար. ո՞ւմ և ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Ջուր չի լինիՀայաստանյան ապրանքների կարիքը չունե՞ն այլևս. «Փաստ»ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել «Մորիսս մեր 20 տարվա հեքիաթն է, յուրահատուկ էր, տարբերվող». Մորիս Խումարյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում, տուն «վերադարձել»… երեք ամիս անց. «Փաստ»Դեսպան Աղաջանյան. Հայաստանին խնդրում են նստել ԵՄ–ի խորտակվող «Տիտանիկ»–ըԻնչո՞ւ է Փաշինյանը պատրաստվում 250,000 միգրանտ բերել ՀայաստանԿրեմլի ազդանշանը. Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համարՀայաստանի գյուղատնտեսության ռիսկային ապագան. «Փաստ»Փորձագետ. Ինչպե՞ս կապրեն ՀՀ քաղաքացիները Փաշինյանի Ռուսաստանի հետ «ամուսնալուծության» խաղադրույքի պատճառով Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ»Որոշվել է Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) միացնել ՀՍԽՀ-ին․ պատմության այս օրը (04 հունիս)«Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»Ինչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. նախագիծ. «Փաստ»Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ»Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ»«Ախորժակով ուտելու բեմադրությունը. ինչ է կատարվում կադրից դուրս». «Ժողովուրդ» ՔՊ-ն դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն․ «Հրապարակ» Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ»ԿԸՀ-ում Փաշինյանի ստվերը. Հովակիմյանը խուսափեց իրավական գնահատականից. «Ժողովուրդ» Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել․ «Հրապարակ» Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»Ապրիլին աշխարհի կենտրոնական բանկերը 17 տոննա ոսկի են գնել․ WGCՌԴ նախագահի հետ պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես նորից կմեկնեմ և հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք․ ՓաշինյանՆորմալ չէ, երբ բարի մտադրությունները, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով. Զախարովան՝ ՀՀ իշխանությունների մասինՔայլի Ջենները ցուցադրել է իր կատարյալ մարմինը վարդագույն բիկինիով Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՊատմության հեղուկ հիշողություն. 130-ամյա գինին, որը թաքցրել էին նացիստները, հայտնաբերվել է չեխական ամրոցի հատակի տակ Ֆոն դեր Լայենը հինգշաբթի օրը կխոսի Փաշինյանի հետ. Politico Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից ավտոբուսի վրա hարձակման hետևանքով զnhվել է 7 մարդՄեծ տրանսֆեր հայկական ֆուտբոլում․ «Նոա» ՖԱ-ի հարձակվողը տեղափոխվեց սերբական ՍուպերլիգաՊրեմիերա. Արկադի Դումիկյան- «Իմ դուստր» ԵՄ-ում ցանկանում են սահմանափակել ժամանակավոր պաշտպանnւթյունը զորակnչային տարիքի ուկրաինացիների համար. PoliticoՀունիսի 3-ից Երևանում երթուղի է դուրս եկել 45 նոր տրոլեյբուս․ ուղեգծերում փոփոխություններ են կատարվելԾանոթ ու միարժամանակ անհայտ … Հաբսբուրգների գերբ Ռուսական շուկայի դռները փակվո՞ւմ են․ գյուղատնտեսությունն ու արտահանումը նոր հարվածի առաջ «Հաղթելու ենք առանց որևէ «եթե»-ի». Սամվել Կարապետյանը վստահ է ընտրական հաղթանակի հարցում «Մասնագետները նշել են, որ Ռուսաստանը Հայաստանից բանջարեղենի և հատապտուղների մատակարարումների կարիք չունի»
Ամենադիտված