ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Կարապետյանի տարօրինակ հանձնարարությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայից վերադարձից հետո կառավարության առաջին նիստում Կարեն Կարապետյանը հանդես է եկել ուշագրավ հանձնարարությամբ: «Հանձնարարում եմ՝ Զբոսաշրության պետական կոմիտեին, այլ շահագրգիռ կառույցների և մասնավոր հատվածի հետ աշխատելով ապահովել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայությունների լայն փաթեթ», հայտարարել է Կարեն Կարապետյանը:

 Ռուսաստան կատարած այցի ընթացքում Կարապետյանը ՌԴ կառավարության հետ պայմանավորվեց Ռուսաստանի քաղաքացիներին Հայաստան իրենց ներքին անձնագրով այցելության հնարավորություն տալու հարցում: Կարեն Կարապետյանը հունվարի 26-ի նիստում հանձնարարել է ԱԱԾ-ին մինչեւ մարտ լուծել տեխնիկական խնդիրները:

 Կառավարության այդ նախաձեռնությունը լիովին հասկանալի է: Ռուսաստանի քաղաքացիները ապրում են «խորհրդային» կարգով՝ նրանք ունեն ներքին անձնագիր, իսկ արտերկիր մեկնելու համար պետք է ձեռք բերեն արտասահմանյան անձնագիր: Ընդ որում, այդ անձնագրի ձեռքբերումը Ռուսաստանում պահանջում է տեւական ժամանակ: Դժվար չէ պատկերացնել նաեւ ռուսական բյուրոկրատիայի վիճակը:

 Ռուսաստանի քաղաքացիներին տալով Հայաստան առանց արտասահմանյան անձնագրի, ներքին անձնագրով այցելելու հնարավորություն, փաստացի նրանց հնարավորություն է ընձեռվում ճանապարհորդել առանց ավելորդ բյուրոկրատական քաշքշուկի, ինչը կարող է նրանց համար գրավիչ դարձնել այցերը Հայաստան:

 Ներկայում Ռուսաստանի քաղաքացիների համար այդպիսի կարգ կիրառում են Բելառուսը, Կիրգիզիան, Ղազախստանը:

 Հայաստանի համար զբոսաշրջությունը տնտեսության կարեւոր ճյուղ է, մի շարք տեսանկյուններից: Ամենակարեւորը՝ այն որոշակի ինքնաբավ զարգացման հնարավորություն տվող ճյուղ է, որտեղ բավական մեծ տեղ կա նաեւ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման համար: Ռուսաստանի քաղաքացիներն այդ իմաստով կարող են լինել Հայաստանի համար կարեւոր ռեսուրս, որն իհարկե պետք է թիրախավորել:

Օրինակ, ՌԴ քաղաքացիները զգալի զբոսաշրջային ռեսուրս են դարձել հարեւան Վրաստանի համար, եւ նկատելի է, որ Վրաստանը աշխուժորեն աշխատում է այդ ուղղությամբ: Իհարկե Վրաստանում նրանք չունեն ներքին անձնագրով այցելության հնարավորություն, բայց, միեւնույն ժամանակ, թե ռուսաստանցիների, թե ընդհանրապես արտասահմանցիների համար զբոսաշրջային գրավչության տեսանկյունից մի շարք գործոնների շնորհիվ Վրաստանն առավել գրավիչ է, ի տարբերություն Հայաստանի:

 Այդ իմաստով, գրավչության արագ քայլերից մեկը կարող է լինել անձնագրային «արտոնությունը», որ Հայաստանի կառավարությունն ընձեռում է ՌԴ քաղաքացիներին:

 Բայց,  մյուս հանգամանքը՝ նրանց համար զբոսաշրջային ծառայությունների լայն փաթեթի ձեւավորումը, իսկապես ուշագրավ է: Ինչու՞ միայն ՌԴ քաղաքացիների համար: Զբոսաշրջային ծառայությունների լայն փաթեթ պետք է պատրաստել Հայաստան այցելող բոլոր զբոսաշրջիկների համար: Իհարկե, նրանց նախասիրությունները տարբեր են, մի բան կարող են ակնկալել կամ մի բան կարող է հետաքրքրել եվրոպացիներին, այլ բան՝ ամերիկացիներին, ճապոնացիներին, չինացիներին, իրանցիներին, ռուսներին: Դա ինքնին հասկանալի է: 

Հիմա, Կարեն Կարապետյանը պատրաստվում է ամեն կառավարության նիստի հատուկ հանձնարարել լայն փաթեթներ պատրաստել տարբեր երկրների քաղաքացիների համա՞ր, թե՞ Ռուսաստանի քաղաքացիները նրա համար ունեն հատուկ աստիճան եւ նրանք առանձնահատուկ դասի զբոսաշրջիկներ են, որոնց հանդեպ անհրաժեշտ է հատուկ մոտեցում:

 Համենայն դեպս, վարչապետի հանձնարարությունն այդ իմաստով իսկապես տարօրինակ է: Այն, որ թե պետական կառույցները, թե մասնավոր սեկտորը, որ ներգրավված է  զբոսաշրջության բիզնեսում, ունեն առավել աշխույժ եւ կրեատիվ քայլերի անհրաժեշտություն, անկասկած է: Բայց այդ աշխուժությունն ու կրեատիվությունը պահանջվում է բոլոր երկրներից հնարավոր զբոսաշրջիկների հանդեպ, նույնիսկ Վրաստանից, որպեսզի օրինակ այցելուների հերթ գոյանա ոչ միայն հայ-վրացական սահմանային անցակետերի հայկական մասում՝ դեպի Վրաստան, այլ նաեւ հակառակը:

Նյութի աղբյուրն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular