ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մշակույթը՝ սահմանին. Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի սաները տպավորել են երևանյան փառատոնի մասնակիցներին

ՄՇԱԿՈՒՅԹ

Օրերս Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ «ARTandSHOW» ընկերության տարեդարձին նվիրված միջոցառում-փառատոն, որին հրավիրված էին նաև Նոյեմբերյանի Համայնքի Մշակույթի Կենտրոնի «Վերածնունդ» պարային (գեղ. ղեկավար` Ինեսա Ասատրյան), և «Սինկոպա» վոկալ (գեղ. ղեկավար` Սոնա Ղարդյան) համույթները:

Միձոցառմանը Մշակույթի կենտրոնի սաները հանդես եկան տարբեր տարիքային խմբերով և առանձին մի քանի համարներով, ինչպես նաև՝ միասնական համարով.

«Մենք ամենաշատը միասնական ելույթին էինք սպասում՝ հուզված և սրտատրոփ: Իմ համույթի ամենափոքրիկները և վոկալ համույթը ներկայացրին «Ընկերություն» ստեղծագործությունը, որը տպավորեց բոլոր ներկաներին:

Գեղեցիկ տպավորությունների, տոնական օր ունենալու համար հոգաչափ շնորհակալ ենք Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնին՝ ի դեմս տնօրեն Սոնյա Զուրաբյանի: Վստահ եմ՝ այս միջոցառումը փոքրիկները դեռ երկար կհիշեն»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց պարուսույց, դերասանուհի Ինեսա Աստրյանը:

No description available.

Ելույթից հետո մասնակիցներին և գեղարվեստական ղեկավարներին հանձնվեցին յուրահատուկ պատվոգիր-հուշանվերներ: Փառատոնին աջակցելու համար հատուկ պատվոգիր տրվեց նաև Նոյեմբերյանի Մշակույթի Կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանին.

«Մեզ համար ամենակրևերը կենտրոնի սաների սաների բարձր տրամադրությունն ու մեծ ոգևորությունն են: Իսկ երբ մեր աշխատանքը գնահատվում ու խրախուսվում է, կրկնակի հաճելի և պարտավորեցնող է:

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալությունս հայտնել նաև համայնքապետարանին՝ մշտապես աջակցության, մեր անվտանգ և ուրախ երթևեկության համար»,- մեզ հետ զրույցում ասաց Զուրաբյանը: 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular