ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինացի զինվորականների ճակատագիրը կորոշվի դատարանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինացի զինվորականների ճակատագիրը, որոնք գտնվում էին Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում, կորոշվի դատարանում, հայտարարել է ինքնահռչակ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։

 «Եթե թշնամին վայր է դրել զենքերը, ապա նրա հետագա ճակատագիրը որոշում է դատարանը, եթե նա նացիստ հանցագործ է, ապա սա տրիբունալ է», - Դոնեցկի լրատվական գործակալությունը մեջբերում է Պուշիլինի խոսքերը։

 Հարցին, թե կոնկրետ ով է պատրաստվում դատել ուկրաինացի զինվորականներին, Պուշիլինը պատասխանել է, որ «դա հաջորդ փուլի հարց է», և որ «տրիբունալը պետք է լինի միջազգային»:

 Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները հայտարարել էին, որ 962 ուկրաինացի զինվորներ լքել են Մարիուպոլի «Ազովստալը» և հանձնվել։

 Պուշիլինը պնդում է, որ ուկրաինացի զինվորականների ամենաբարձր կոչման հրամանատարները դեռ չեն լքել գործարանը։

 Ուկրաինայի իշխանությունները այս գործընթացը անվանում են տարհանում և պնդում են, որ կողմերի համաձայնությամբ ուկրաինացի զինվորականները պետք է փոխանակվեն ռուս ռազմագերիների հետ։

 Ճշգրիտ տեղեկություններ չկան, թե քանի մարդ դեռ կարող է մնացած լինել «Ազովստալի» ներսում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular