ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ով ինչ ուզում՝ անում է, իսկ ՄԻՊ-ը քնած է հայտնի կենդանու ականջում. Կարեն Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանական ուժերը շարունակում են բերման ենթարկել փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացնող ընդդիմադիրներին: Քիչ առաջ, բազմաթիվ քաղաքացիների թվում, բերման ենթարկվեցին նաև Արմեն Աշոտյանն ու Նաիրա Զոհրաբյանը, իսկ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ ոստիկանական բաժանմունքներում արդեն տեղ չկա, որպեսզի տեղավորեն նոր բերման ենթարկվածներին:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի խոսքով` ոստիկանության «կարմիր բերետավորների» պահվածքը ոստիկանին հարիր չէ.

«Ուզում եք` գեստապո անվանեք, ուզում եք` ժանդարմերիա, ինչ անուն ուզեք կարող եք տալ, բացի ոստիկանությունից: Երիտասարդ կա` թևն են կոտրել, երեկ ինչ-որ պապիկի էին թևերը ոլորած տանում: Ով ինչ ուզում՝ անում է, իսկ ՄԻՊ-ը քնած է հայտնի կենդանու ականջում, միայն հոգեբանական աջակցություն են ցուցաբերում բերման ենթարկվածներին, մինչդեռ այս պահին հոգեբանական աջակցություն այս իշխանություններին է միայն պետք»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով Ավետիք Չալաբյանի կալանավորման վերաբերյալ հարցին` քաղտեխնոլոգը նշեց.

«Որոշ շատ կեղծ օրինապաշտներ ասում են՝ ոնց կլինի, չի կարելի հերոսին կալանավորել, չի կարելի բարերարին կալանավորել: Իհարկե, եթե մարդը օրենք է խախտում կամ, եթե երկրում ընդհանուր իրավասություն է, բոլորին էլ կարելի է ձերբակալել, եթե մարդն օրենք է խախտել: Բայց եթե մի երկրում մարդասպանին, ով անցել է հղի կնոջ վրայով, տրորել և անգամ չի կանգնել բաց են թողնում, ինչ «խուլիգանի» ասես բաց են թողնում, ինչ-որ «կրիմինալի» նշանակում են քաղաքապետ, իսկ Ավետիք Չալաբյանի վրա գործ են «կարում», դա քաղաքական հետապնդում է: Ավետիք Չալաբյանը Հայաստանում քաղբանտարկյալ է»:

Հիշեցնենք, որ Մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը, և վերջինս կալանավորվեց երկու ամսով: Չալաբյանը կասկածվում է ընդդիմության հավաքներին և գործողություններին մասնակցելու համար Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ:

Մարիամ Նալբանդյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular