ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնդապետի որդին` դաժան սպանության մասնակից. Ժողովուրդ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2016թ հունիսի 04-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել էին 58- ամյա Եղիշե Խաչատրյանի հետ` երթեւեկության կանոնները խախտելու հա­մար դիտողություն անելու կապակցու­թյամբ: Այնուհետեւ 75-ամյա մոր ներ­կայությամբ նրան բազմաթիվ հարված­ներ էին հասցրել, ինչի արդյունքում Եղիշե Խաչատրյանը տեղում մահացել էր:

Դեպքից երկու օր անց’ հունիսի 8- ին, սպանվածի կինը հայտնի լեզվա­բան Փառանձեմ Մեյթիխանյանը, բաց նամակ գրեց Սերժ Մարզպանին` խնդ­րելով իր ամուսնու սպանության փաս­տի առթիվ հարուցված քրեական գործը վերցնել իր անմիջական հսկողության տակ եւ ամեն ինչ անել գործը բացահայտելու եւ ամուսնուն դաժանաբար ծեծողներին պատժելու ուղղությամբ:

Եվ, ահա, ինչպես նկատում ենք’ սպան­վածի կնոջ հորդորը տեղ հասավ, բաց նամակի հաջորդ օրը հայտնաբերվեց Եղիշե Խաչատրյանին դաժանաբար ծեծողներից մեկը, որը Երեւան քաղա­քի էրեբունի փողոցի 22 շենքի 66 բնա­կարանի բնակիչ, 26-ամյա Խաչիկ Կոսjանն է: Իսկ ով է Խաչիկը:

Պարզվում է` նա աշխատում է ՀՀ ար­դարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կա­տարման ծառայությունում: Խաչիկ Կոսյանը 2010 թ-ին Հերացի փողոցում «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել թույլատրելի հատվածով անցնող երկու երիտասարդ աղջիկների եւ նրանց թողնելով անօգնական` դիմել փախուստի:

Այս արարքի համար Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդ­հանուր իրավասության դատարանը նրան ազատազրկման էր դատապար­տել 4 տարի ժամկետով, վարորդական իրավունքից զրկել էր 3 տարի ժամկե­տով: Պարզվում է, որ Խաչիկ Կոսյանը պատահական մարդու որդի չէ: Խաչիկ Կոսյանի հայրը` Հակոբ Կոսյանը եւս աշխատել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայու­թյունում, արդարադատության գնդա­պետ է:

Բայց տեղեկացնենք, որ Կոսյանը մի­այնակ չի գործել: Նրա հետ է եղել իր կնոջ եղբայրը` Արտաշես Չիչոյանը, եւ Արարատ Նիկողոսյանը, որոնց նկատ­մամբ հայտարարվել է հետախուզում: Ի դեպ, լուրեր կան, որ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին ծեծելով սպանողները թաղային հեղինակություններ են, իսկ Արտաշես Չիչոյանը կապ ունի գողա­կան աշխարհի հետ եւ մեծ ցանկություն է ունեցել օրենքով գող կարգվել:

Հավելենք, որ այս պատմության մեջ ամենազարմանալի այն է, որ դեպքի օրը վերոնշյալ երիտասարդների հետ է եղել մի աղջիկ, որը եւս մեծ մասնակ­ցություն է ունեցել ծեծի գործում: Նա լեզվակռվի մեջ է մտել սպանված Եղիշեի 75-ամյա մոր հետ’ ըստ էու­թյան չթողնելով, որ նա մոտենա ու մի­ջամտի իր որդուն «մանտիրովկաներով» ծեծող երիտասարդներին: Արդյունքում ոչնչից սկսված կռիվը ճակա­տագրական ավարտ ունեցավ իր մոր աչքի առջեւ ծեծելով սպանվեց Եղիշե Խաչատրյանը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular