Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Գնդապետի որդին` դաժան սպանության մասնակից. Ժողովուրդ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2016թ հունիսի 04-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել էին 58- ամյա Եղիշե Խաչատրյանի հետ` երթեւեկության կանոնները խախտելու հա­մար դիտողություն անելու կապակցու­թյամբ: Այնուհետեւ 75-ամյա մոր ներ­կայությամբ նրան բազմաթիվ հարված­ներ էին հասցրել, ինչի արդյունքում Եղիշե Խաչատրյանը տեղում մահացել էր:

Դեպքից երկու օր անց’ հունիսի 8- ին, սպանվածի կինը հայտնի լեզվա­բան Փառանձեմ Մեյթիխանյանը, բաց նամակ գրեց Սերժ Մարզպանին` խնդ­րելով իր ամուսնու սպանության փաս­տի առթիվ հարուցված քրեական գործը վերցնել իր անմիջական հսկողության տակ եւ ամեն ինչ անել գործը բացահայտելու եւ ամուսնուն դաժանաբար ծեծողներին պատժելու ուղղությամբ:

Եվ, ահա, ինչպես նկատում ենք’ սպան­վածի կնոջ հորդորը տեղ հասավ, բաց նամակի հաջորդ օրը հայտնաբերվեց Եղիշե Խաչատրյանին դաժանաբար ծեծողներից մեկը, որը Երեւան քաղա­քի էրեբունի փողոցի 22 շենքի 66 բնա­կարանի բնակիչ, 26-ամյա Խաչիկ Կոսjանն է: Իսկ ով է Խաչիկը:

Պարզվում է` նա աշխատում է ՀՀ ար­դարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կա­տարման ծառայությունում: Խաչիկ Կոսյանը 2010 թ-ին Հերացի փողոցում «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել թույլատրելի հատվածով անցնող երկու երիտասարդ աղջիկների եւ նրանց թողնելով անօգնական` դիմել փախուստի:

Այս արարքի համար Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդ­հանուր իրավասության դատարանը նրան ազատազրկման էր դատապար­տել 4 տարի ժամկետով, վարորդական իրավունքից զրկել էր 3 տարի ժամկե­տով: Պարզվում է, որ Խաչիկ Կոսյանը պատահական մարդու որդի չէ: Խաչիկ Կոսյանի հայրը` Հակոբ Կոսյանը եւս աշխատել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայու­թյունում, արդարադատության գնդա­պետ է:

Բայց տեղեկացնենք, որ Կոսյանը մի­այնակ չի գործել: Նրա հետ է եղել իր կնոջ եղբայրը` Արտաշես Չիչոյանը, եւ Արարատ Նիկողոսյանը, որոնց նկատ­մամբ հայտարարվել է հետախուզում: Ի դեպ, լուրեր կան, որ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին ծեծելով սպանողները թաղային հեղինակություններ են, իսկ Արտաշես Չիչոյանը կապ ունի գողա­կան աշխարհի հետ եւ մեծ ցանկություն է ունեցել օրենքով գող կարգվել:

Հավելենք, որ այս պատմության մեջ ամենազարմանալի այն է, որ դեպքի օրը վերոնշյալ երիտասարդների հետ է եղել մի աղջիկ, որը եւս մեծ մասնակ­ցություն է ունեցել ծեծի գործում: Նա լեզվակռվի մեջ է մտել սպանված Եղիշեի 75-ամյա մոր հետ’ ըստ էու­թյան չթողնելով, որ նա մոտենա ու մի­ջամտի իր որդուն «մանտիրովկաներով» ծեծող երիտասարդներին: Արդյունքում ոչնչից սկսված կռիվը ճակա­տագրական ավարտ ունեցավ իր մոր աչքի առջեւ ծեծելով սպանվեց Եղիշե Խաչատրյանը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԳազ չի լինելու․ հասցեներ2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՇվեյցարիայի Ժնև քաղաքում կանցկացվի 2026 թվականի շախմատի աշխարհի առաջնությունըԿարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան ՊրիինՊատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. Թուրքիայի հետ վեճի պատճառ դարձած ձևակերպումը հանվել է. Քըլըչ«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՎերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհըԵվրամիությունը հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման սահմանափակումներ է մտցրել․ հայտնի են քվոտաներըԵզրաս արքեպիսկոպոսը Պատրիարք Կիրիլին է փոխանցել Վեհափառի շնորհավորանքներն ու եղբայրական ողջույնները նրա 80-ամյակի առթիվԲրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունԱրցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ըԿենտրոնի որոշ հասցեներում մինչև 20։00-ն ջուր չի լինիԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետը երկարաձգվել էԱռեղծվածային դեպք, Երևանի «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին«Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱվտովթար Կոտայքում․ վիրավոր կաՋերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. ձյուն է սպասվումՌուսաստանն արգելել է ցուցադրել «Մnնթե» ֆիլմըԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամԳազայի ավելի քան 99 տոկոսը կարող է աղտոտված լինել քիմիկատներnվ Իսրայելի hարձակումների պատճառով. OxfamՌուս զբոսաշրջիկները սկսել են սառչել դեպի հանրաճանաչ երկիրը. Ի՞նչն է անկում ապրում ՀայաստանումՓորձագետ. Ինչու՞ «Ուժեղ Հայաստանի» բոյկոտը կարող է նվեր լինել Փաշինյանի համարՀայաստանում չեն հավատացել Փաշինյանի հրաժարակաինԿասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունըՌուսաստանին շրջանցել. Հայաստանի քաղաքական խաղերից դոլարների և պատերազմի հոտ են գալիսՀուանգի կարողությունն աճել է գրեթե 34 միլիարդ դոլարով Nvidia վերադառնալուց հետո. ForbesԷելկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերումԱրաբկիրի եկեղեցու մոտ բախվել են Kia-ն ու Volkswagen-ը. մեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավորԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,68 դոլարիՂրիմի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ախալցիխայի ճակատամարտը, որտեղ թուրքերը պարտվել են. պատմության այս օրը (Նոյեմբերի 24)Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտելՌուսական անօդաչու թռչող սարքը մտել է Լեհաստանի օդային տարածք Ուկրաինայի վրա հարձակման ժամանակԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան ԱբրահամյանՇահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»«Ժողովուրդ». Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը»Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն«Ժողովուրդ». Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ նրանց ծրագրերը խառնվել ենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 699 ԱԹՍ․ ռուսական կողմը հարվածել է մի շարք օբյեկտների«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»«Ժողովուրդ». Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է«Իրավունք». «Եթե անգամ գազը թանկանա, կոլապս չի առաջանա. գազի համար էլ ինչ–որ գումար կգտնվի»«Հրապարակ»․ Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում«Բավարիա»-ն փոխարինող է գտել վնասվածք ստացած Հարի ՔեյնինԱթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Ամենադիտված