ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԱԳՆ-ն Ռուսաստանի սառեցված ակտիվները Կիևին փոխանցելու նախաձեռնությունն անօրինություն է անվանել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ ռուսական սառեցված արժութային պահուստներն առգրավելու եւ վերականգնման համար դրանք Ուկրաինային փոխանցելու նախաձեռնությունը կատարյալ անօրինություն է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ այդ նախաձեռնության մեջ տրամաբանություն կա։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ մինչ այդ ԱՄՆ-ն իր վերահսկողության տակ էր առել Աֆղանստանի Կենտրոնական բանկի միլիարդավոր դոլարների ակտիվները եւ միջոցներ էր հատկացրել՝ երկրին մարդասիրական օգնության եւ ահաբեկչական հարձակումների զոհերի ընտանիքներին փոխհատուցումներ վճարելու համար։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular