ՌԴ ԱԳՆ-ն Ռուսաստանի սառեցված ակտիվները Կիևին փոխանցելու նախաձեռնությունն անօրինություն է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ ռուսական սառեցված արժութային պահուստներն առգրավելու եւ վերականգնման համար դրանք Ուկրաինային փոխանցելու նախաձեռնությունը կատարյալ անօրինություն է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ այդ նախաձեռնության մեջ տրամաբանություն կա։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ մինչ այդ ԱՄՆ-ն իր վերահսկողության տակ էր առել Աֆղանստանի Կենտրոնական բանկի միլիարդավոր դոլարների ակտիվները եւ միջոցներ էր հատկացրել՝ երկրին մարդասիրական օգնության եւ ահաբեկչական հարձակումների զոհերի ընտանիքներին փոխհատուցումներ վճարելու համար։