ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…հեռուստախաղ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ներկայումս հեռուստատեսությամբ հաղորդվում են հսկայական թվով խաղեր: Նրանցից ոմանք շատ դիտարժան և հաջողակ են, մյուսները հանգիստ ու աննկատելիորեն անհետանում են: Եվ նրանցից միայն մի քանիսին է հաջողվել երկար տարիներ նվաճել սեր և ժողովրդականություն: Դրանցից է հենց «Ի՞նչ. Որտե՞ղ. Ե՞րբ.» հեռուստախաղը, որն ավելի քան չորս տասնամյակ բոլորին պարգևում է ուրախություն և լավ տրամադրություն:

Ինտելեկտուալ խաղի հիմնադիրը եղել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Վորոշիլովը: Խաղի առաջին թողարկումը, որին մասնակցել են ընտանեկան երկու թիմեր, տեղի է ունեցել 1975 թվականի սեպտեմբերի 4-ին: Խաղն անց է կացվել 2 փուլով: Առաջին փուլը նկարահանվել է Իվանովների ընտանիքում, երկրորդը Կուզնեցովների ընտանիքում: Յուրաքանչյուր թիմ ստիպված է եղել պատասխանել 11 հարցի, ընդ որւոմ նրանք կարող էին տան գրադարանում պատասխաններ փնտրել, կամ զանգահարել ընկերներին և հարևաններին: Թիմերին ժամանակ է տրվել միանգամից բոլոր հարցերին պատասխանելու համար: Պատասխաններ փնտրելու համար մասնակիցները դուրս են վազել բնակարանից, զանգահարել իրենց ծանոթներին և շատ աղմկել: «Ի՞նչ. Որտե՞ղ. Ե՞րբ.» ընտանեկան վիկտորինան դուր չեկավ Վորոշիլովին: Հաղորդումն այդ ձևաչափով թողարկվել է միայն մեկ անգամ: 1976 թվականին ընտանեկան վիկտորինային փոխարինել է «Ի՞նչ. Որտե՞ղ. Ե՞րբ.» հեռուստատեսային երիտասարդական ակումբը: Խաղում ներգրավվել են վեց խաղացողներ, որոնք հետագայում կոչվել են «գիտակներ»: Խաղացողների խնդիրն է եղել մեկ րոպեի ընթացքում քննարկել և ճիշտ պատասխանել հեռուստադիտողների հարցերին: Խաղն անց է կացվել այնքան ժամանակ, քանի դեռ «գիտակների» կամ հեռուստադիտողների թիմերից մեկը չի վաստակել վեց միավոր: Առաջին մասնակիցները եղել են Մոսկվայի պետական ​​համալսարանի ուսանողները: Միևնույն ժամանակ, ծրագրում հայտնվել է հոլը՝ («волчок») խաղի ապագա խորհրդանիշներից մեկը: Սկզբում այն մատնացույց  է արել ոչ թե  հարցը, այլ այն խաղացողին, որը պարտավոր էր պատասխանել հարցին: Իսկ հարցերը սկզբից հորինում էր ինքը՝ Վորոշիլովը: Երբ խաղը ձեռք է բերել ժողովրդականություն, հեռուստադիտողներն են սկսել հարցեր տալ: Խաղի առաջին հաղորդավարը, որը տեղի է ունեցել 1976 թվականի ապրիլին, եղել է Ալեքսանդր Մասլյակովը: Ճիշտ է, նա միայն մեկ խաղ է անց կացրել, իսկ 1977 թվականին նրան փոխարինել է կադրից դուրս գտնվող վարողի ձայնը: Դա եղել է  Վորոշիլովը, որը գտնվում էր կուլիսների հետևում: Նույն թվականից էլ հոլը սկսել է նշել ոչ թե խաղացողին, այլ հարցը, և

յուրաքանչյուր հարց քննարկվել է 6 խաղացողներից բաղկացած թիմի կողմից մեկ րոպե: Լավագույն հարցը տված հեռուստադիտողը մրցանակ է ստացել: Իսկ խաղացողների մրցանակ-գրքերը գնացել են ակումբի ընդհանուր ֆոնդին: Գրքերի տեսքով նվերներ գիտակներին տրվել է մինչև 1991 թվականը, այնուհետև նրանք սկսել են որպես մրցանակ գումար ստանալ: Ինտելեկտուալ ակումբը վերածվել է «ինտելեկտուալ խաղատան», իսկ նրա ղեկավարը կրուպյեի: Հետո արդեն 2001 թվականից սկսած գիտակները գումարներ չեն ստացել, միայն հեռուստադիտողներին է թույլատրվել գումար աշխատել:

Որպես խաղի խարհրդանիշ կենդանի բուն հայտնվել է դահլիճում 1977 թվականին, և 1980 թվականից նրա պատկերով կրծքանշաններ են սկել շնորհել գիտակներին, առաջինը ստացել է Ա.Բյալկոն:  «Հախճապակե բու» մրցանակը սահմանվել է 1984 թվականին, առաջինը այն շահել է  Ն. Լատիպովը: «Ադամանդե բու» նոր մրցանակը հայտնվել է 2002 թվականին: Այս  արծաթից և հաղճապակուց պատրաստված և յոթ տասնյակ ռուբիններով զարդարված մրցանակի քաշը եղել է 8 կգ: 1979 թվականին հայտնի հեռուստահաղորդավարի թեթև ձեռքով խաղացողներին սկսել են կոչվել գիտակներ: Եվ չնայած ավելի ուշ Վորոշիլովը ասել է, որ անունը ամբողջովին ճշգրիտ չէ, քանի որ գիտելիքին զուգահեռ կարևոր են տրամաբանությունն ու ինտուիցիան, այդ տերմինը արմատավորվել է: Նույն թվականի հունվարին եղել է նաև առաջին երաժշտական ​​դադարը: Լեգենդար սև արկղը առաջին անգամ հայտնվել է 1983 թվականի դեկտեմբերին: 1986 թվականի հոկտեմբերի 24-ին խաղն առաջին անգամ ցուցադրվել է ուղիղ եթերով: Իսկ 1987- 1988 թվականներին առաջին անգամ անց են կացվել միջազգային խաղեր Խորհրդային Միության, Լեհաստանի, Ֆրանսիայի, Բուլղարիայի և ԱՄՆ-ի խաղացողների մասնակցությամբ: Այս խաղի հեռուստատեսային տարբերակները թողարկվել են տարբեր երկրներում: Ներկայումս չնայած իր պատկառելի «տարիքին» «Ի՞նչ. Որտե՞ղ. Ե՞րբ.» հեռուստախաղը  դեռ փորձում է «գիտակների» միտքը աշխարհի տարբեր քաղաքներում և երկրներում: Հայաստանում «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ շարժումը սկսել է 80-ականների կեսերին իրարից անկախ, միանգամից երեք քաղաքաներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում։

No description available.Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular