ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս անգամ Ջահերով երթը տարբերվելու է. Արթուր Վանեցյան (վիդեո)

ՎԻԴԵՈ

Մեր պայքարի երկրորդ փուլը մեկնարկելու է ապրիլի 25-ին, բոլորս միասին դուրս ենք գալու փողոց և մեր քաղաքացիական անհնազանդության անդադար ակցիաներով իրագործելու ենք այն, ինչը բերելու է այս իշխանություններին մի վիճակի, որ ստիպված լինեն նահանջել ու թողնել ազգակործան գործը: Այս մասին, Ազատության հրապարակից ուղիղ եթերով դիմելով քաղաքացիներին՝ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա անդրադարձավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանի այսօրվա ուղերձին, ասաց, որ ողջունում է այն, հույս հայտնեց, որ միասին կարողանալու են դժգոհության հզոր ալիք բարձրացնել, հասնել իրենց վերջնական նպատակին։

Արթուր Վանեցյանը կոչ արեց քաղաքացիներին մինչ այդ, վաղը՝ ապրիլի 23-ին ժամը 18։00-ին միանալ իրեն Ազատության հրապարակում, որտեղից շարժվելու են Հանրապետության հրապարակ, այնուհետև միասնական երթով գնալու են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

«Բոլորիդ ժամը 18։00-ին սպասում եմ Ազատության հրապարակում, որպեսզի միասին միասնակցենք Ջահերով երթին, ցույց տանք մեր միասնականությունը, գլուխ  խոնարհենք Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս անգամ Ջահերով երթը տարբերվելու է իր էությամբ։ Բացի հարգանք տուրք մատուցելու խորհրդից, Ջահերով երթը խորհրանշելու է հետևյալը՝ սա լինելու է մի իրավիճակ, երբ ցույց ենք տալու մեր միասնությունը, աշխարհաընկալումը և ասելու ենք, որ մենք միասին ենք, տեր ենք մեր հայրենիքին, մեր պետությանը և ժողովրդին» , - ասաց Արթուր Վանեցյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular