ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Մովսես Հակոբյանը ստանձնել Նիկոլ Փաշինյանին «փրկելու» գործը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Նիկոլ Փաշինյանի ասածը վերաբերում է կամավորականների ջոկատների` բանակ գնալուն, որոնց սաղավարտ և զրահաբաճկոն չի տրամադրվել»,- «Հրապարակի» հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց է իմացել, որ բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր, և Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի արձագանքին, որ զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված է «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերահաստատվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ:

Հետաքրքիր է՝ ինչի՞ց է Մովսես Հակոբյանը ենթադրում, որ Նիկոլ Փաշինյանը նկատի ունի կամավորականներին, երբ ապրիլի 13-ին ԱԺ-ում իր հայտարարության մեջ հստակ նշել է՝ բանակում:

Հիշեցնենք, որ 2020թ․ սեպտեմբերի 27-ին հայտարարվեց ընդհանուր զորահավաք, որը ենթադրում էր պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ: Գուցե նրանց շրջանո՞ւմ է եղել այս խնդիրը:

Ի դեպ, մամուլում տարբեր հրապարակումներ եղան, որ ժամկետայինների շրջանում անգամ նման խնդիր եղել է: Օրինակ, «Առավոտի» հետ զրույցում ժամկետային Իշխան Մանուկյանի մայրը պատմել էր, որ «18-ամյա երեխեքը` երկու ամսվա ծառայող, զրահաբաճկոն չունեին, ասել էին՝ հրետանավորներին չի հասնում»:

forrights.am-ը ևս նման մի նյութ էր հրապարակել, որտեղ պատմում է, որ պատերազմում զոհված Իլյա Հակոբյանը «ո՛չ կասկա է ունեցել, ո՛չ զրահաբաճկոն»: Պատերազմի առաջին օրերին նա եղել է Հադրութում, որտեղ մեկնել էր պարտադիր զինվորական ծառայության: 1,5 ամսվա ծառայող է եղել: Այնուհետ, երբ թշնամին ռմբակոծել է զորամասը Իլյան ծառայակիցների հետ տեղափոխվել է Մարտունի:
Նման դեպքեր, թերևս, էլի եղած կլինեն:

Ըստ այդմ՝ հասկանալի չէ Մովես Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու շարժառիթը:

Ի վերջո, հարկ եղած դեպքում Փաշինյանն իրեն կարողանում է պաշտպանել, համենայնդեպս, փաստեր գտնում է արդարանալու և մանևրելու:

Մովսես Հակոբյանը հուշո՞ւմ է:

Իսկ այն, որ կամավորական ջոկատները մեծ վնաս են հասցրել, ինչպես նշում է գեներալը, դրանում ոչ մի կասկած, բայց սա այլ խոսակցության թեմա է:

Ի դեպ, նշենք, որ Մովես Հակոբյանը մի քանի անգամ ողջունել է Սուրեն Պապիկյանի՝ ՊՆ պաշտոնում նշանակումը՝ պնդելով, որ պաշտպանության նախարարի համար ռազմական գիտելիքներ ունենալը պարտադիր չէ, որ գործող Կառավարության անդամներից լավագույն թեկնածուն է, որ Պապիկյանը որոշակի ադեկվատ գործողություններ կնախաձեռնի Պաշտպանության նախարարությունը կարգի բերելու համար:

Գուցե ՊՆ-ն կարգի բերելը ռազմական ոլորտից հեռու, տակավին երիտասարդ կամ իրենց դարն ապրած խորհրդականների, օգնականների նշանակու՞մն է՝ ԽԾԲ սկզբունքով…


Մարիամ Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular