Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Մովսես Հակոբյանը ստանձնել Նիկոլ Փաշինյանին «փրկելու» գործը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Նիկոլ Փաշինյանի ասածը վերաբերում է կամավորականների ջոկատների` բանակ գնալուն, որոնց սաղավարտ և զրահաբաճկոն չի տրամադրվել»,- «Հրապարակի» հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց է իմացել, որ բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր, և Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի արձագանքին, որ զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված է «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերահաստատվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ:

Հետաքրքիր է՝ ինչի՞ց է Մովսես Հակոբյանը ենթադրում, որ Նիկոլ Փաշինյանը նկատի ունի կամավորականներին, երբ ապրիլի 13-ին ԱԺ-ում իր հայտարարության մեջ հստակ նշել է՝ բանակում:

Հիշեցնենք, որ 2020թ․ սեպտեմբերի 27-ին հայտարարվեց ընդհանուր զորահավաք, որը ենթադրում էր պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ: Գուցե նրանց շրջանո՞ւմ է եղել այս խնդիրը:

Ի դեպ, մամուլում տարբեր հրապարակումներ եղան, որ ժամկետայինների շրջանում անգամ նման խնդիր եղել է: Օրինակ, «Առավոտի» հետ զրույցում ժամկետային Իշխան Մանուկյանի մայրը պատմել էր, որ «18-ամյա երեխեքը` երկու ամսվա ծառայող, զրահաբաճկոն չունեին, ասել էին՝ հրետանավորներին չի հասնում»:

forrights.am-ը ևս նման մի նյութ էր հրապարակել, որտեղ պատմում է, որ պատերազմում զոհված Իլյա Հակոբյանը «ո՛չ կասկա է ունեցել, ո՛չ զրահաբաճկոն»: Պատերազմի առաջին օրերին նա եղել է Հադրութում, որտեղ մեկնել էր պարտադիր զինվորական ծառայության: 1,5 ամսվա ծառայող է եղել: Այնուհետ, երբ թշնամին ռմբակոծել է զորամասը Իլյան ծառայակիցների հետ տեղափոխվել է Մարտունի:
Նման դեպքեր, թերևս, էլի եղած կլինեն:

Ըստ այդմ՝ հասկանալի չէ Մովես Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու շարժառիթը:

Ի վերջո, հարկ եղած դեպքում Փաշինյանն իրեն կարողանում է պաշտպանել, համենայնդեպս, փաստեր գտնում է արդարանալու և մանևրելու:

Մովսես Հակոբյանը հուշո՞ւմ է:

Իսկ այն, որ կամավորական ջոկատները մեծ վնաս են հասցրել, ինչպես նշում է գեներալը, դրանում ոչ մի կասկած, բայց սա այլ խոսակցության թեմա է:

Ի դեպ, նշենք, որ Մովես Հակոբյանը մի քանի անգամ ողջունել է Սուրեն Պապիկյանի՝ ՊՆ պաշտոնում նշանակումը՝ պնդելով, որ պաշտպանության նախարարի համար ռազմական գիտելիքներ ունենալը պարտադիր չէ, որ գործող Կառավարության անդամներից լավագույն թեկնածուն է, որ Պապիկյանը որոշակի ադեկվատ գործողություններ կնախաձեռնի Պաշտպանության նախարարությունը կարգի բերելու համար:

Գուցե ՊՆ-ն կարգի բերելը ռազմական ոլորտից հեռու, տակավին երիտասարդ կամ իրենց դարն ապրած խորհրդականների, օգնականների նշանակու՞մն է՝ ԽԾԲ սկզբունքով…


Մարիամ Պետրոսյան

Իրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Սաակաշվիլիստ պրոֆեսորը լոբբինգ է անում Հայաստանի համար. Դուք կաղքատանաք, բայց կդառնաք եվրոպացիԱրցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում․ պատմության այս օրը (14 հուլիս)Սակարկել և դավաճանել ավելի բարձր գնով. Ինչո՞ւ Փաշինյանը Ռուսաստան գնաց ֆոն դեր Լեյենի այցից հետո5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Նստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»Մասնագետը կանխատեսել է, թե երբ է Ռուսաստանը բարձրացնելու գազի գինը Հայաստանի համար Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Իրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացելՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն անդրադարձել է 1 տարեկան երեխայի ողբերգական դեպքին Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ռիգայական բալզամ ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս «Միակողմանի խաղ. Փաշինյանը ցինիկաբար Հայաստանի ներքին խնդիրների համար մեղադրել է ԵԱՏՄ-ին»Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Դիեգո Ֆորլանը կգլխավորի Ուրուգվայի ազգային հավաքականը ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Վաղարշյանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա «Ճգնաժամի նոր փուլ Հայաստանում»ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ԱՄՆ-ն հայտարարեց իրանական թիրախների վրա նոր հարվածների շարքի ավարտի մասին Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում ու 7 մարզում Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև. պատմության այս օրը (13 հուլիս)Ի դեմս Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր․ Ալիև Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 13-ին
Ամենադիտված