ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանական հայտ…երաժշտական գործիք կլառնետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կլառնետը փայտից պատրաստվող երաժշտական ​​փողային գործիք է: Այն ունի փափուկ տեմբր և ձայնային լայնտիրույթ: Կլառնետն օգտագործվում է ցանկացած ժանրի երաժշտություն ստեղծելու համար: Կլառնետահարները կարող են հանդես գալ ոչ միայն որպես մենակատարներ, այլ նաև երաժշտական​​ նվագախմբերում:

Կլառնետի պատմությունը սկսվել է ավելի քան 4 դար առաջ: Գործիքը ստեղծվել է 17-18 րդ դարերում: Գործիքի ստեղծման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, բայց շատ փորձագետներ ընդունում են, որ կլառնետը ստեղծվելէ 1710 թվականին Յոհան Քրիստոֆ Դենների կողմից Գերմանիայի Նյուրինբերգ քաղաքում: Նավարպետ էր փայտե փողային գործիքներ ստեղծելու գործում: Ֆրանսիական «շալյումո» ֆլեյտան արդիականացնելիս Դենները ստեղծել է միանգամայն նոր երաժշտական​​ գործիք ձայնի լայն դիապազոնով: Առաջին անգամ հայտնվելով կլառնետը հաջողություն է ունեցել և լայնորեն օգտագործվել է նվագախմբային գործիքների մեջ: Գործիքի որակը բարելավելու համար Դենները հետագայում նորացրել է այն: Դենների մահից հետո նրա որդին՝ Ջեյքոբն է ժառանգեց հոր բիզնեսը: Նա չի լքել իր հոր գործը և շարունակել է ստեղծագործել և կատարելագործել երաժշտական​​ փողային գործիքները: Կլառնետը հետագայում և ենթարկվել է փոփոխությունների: 1760 թվականին, ավստրիացի վարպետ Պաուրը առկա 2 փականներին ավելացրել է 3-րդ փականը, բելգիացի վարպետ Ռոտենբուրգը 4-րդը, անգլիացի Ջոն Հեյլը 1785 թվականին ավելացրելէ 5-րդ, իսկ մոտավորապես  1790 թվականին ֆրանսիացի կոմպոզիտոր և կլառնետահար Ժան Քսավիե Լեֆևրը ստեղծել է արդեն ներկայիս կլառնետի օրինակը՝ 6 փականով։18-րդ դարի վերջին կլառնետն արդեն իր կայուն տեղն է ունեցել դասական երաժշտության գործիքների շարքում:Կլառնետի առաջացման պատմությունն այդքանով չի ավարտվում: 19-րդ դարում կոնսերվատորիայի պրոֆեսոր Գիացինտ Կլոզեն երաժշտական ​​գյուտարար Լուի - Օգյուստ Բաֆեթի հետ միասին կատարելագործել է գործիքը տեղադրելով օղակաձև փականներ: Նման կլառնետը կոչվում է «ֆրանսիական կլառնետ» կամ «Բեմա կլառնետ»: Հետագա փոփոխություններն ու գաղափարները ներկայացվել են Ադոլֆ Սաքսի և Եվգենի Ալբերտի կողմից: Նրանց գաղափարներին նպաստել են նաև գերմանացի գյուտարար Յոհան Գեորգը և կլառնետահար Կառլ Բերմանը: Նրանք փոխել են փականային համակարգի աշխատանքը: Դրա շնորհիվ հայտնվել է գործիքի գերմանական մոդելը: Գերմանական մոդելը խիստ տարբերվում է ֆրանսիական տարբերակից նրանով, որ ձայնային հզորությունն արտահայտում է ավելի բարձր տիրույթում: 1950 թվականից սկսած գերմանական մոդելի ժողովրդականությունը կտրուկ անկում է ապրել: Ներկայումս նման տիպի կլառնետներ օգտագործվում են միայն ավստրիացիների, գերմանացիների և հոլանդացիների կողմից: Իսկ ֆրանսիական մոդելի ժողովրդականությունը աճել է:

Ներկայումս կլառնետներ պատրաստելու համար օգտագործում են  փայտի որոշ տեսակներ, մետաղներ, Էբոնիտ։Էբոնիտե կլառնետները ավելի քիչ  զգայուն են ջերմության և խոնավության նկատմամբ, և գնային տեսակետից ավելի մատչելի են ու բնականաբար ավելի տարածված։Ներկայիս ժամանակակից կլառնետները ունեն բարդ մեխանիզմ և մոտ 20 փական:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular