ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՀԿ-ն երկրներին հորդորում է առանց խղճի խայթի` հղիության ցանկացած պահի աբորտով սպանել մեր երեխաներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի համաձայն`յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման (աբորտի) իրավունք: Հղիության արհեստական Մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն: Բժշկական ցուցումների դեպքում ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը իրականացվում է կնոջ գրավոր համաձայնությամբ:

12-ից մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է բացառապես բժշկական (ներառյալ՝ սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում) կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր համաձայնությամբ: Բժշկի կողմից բժշկական կամ սոցիալական ցուցումների` սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով ընդունված ցանկում չնախատեսված որևէ այլ դեպքում, ներառյալ՝ սեռով պայմանավորված 12-ից մինչև 22 շաբաթական ընդհատումն արգելվում է:

Ամեն տարի աշխարհում կատարվում է մոտ 73 միլիոն աբորտ: Աբորտների մոտավորապես 45%-ն անվտանգ չէ, դրանց 97%-ը անցկացվում է զարգացող երկրներում։ Նախորդ ամիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թարմացրել է հղիության արհեստական ​​ընդհատման ծառայությունների անվտանգության վերաբերյալ առաջարկությունները:

Նոր ուղեցույցի հեղինակները կոչ են արել վերացնել օրինական խոչընդոտները նրանց համար, ովքեր ցանկանում են աբորտ անել, ներառյալ՝ աբորտի քրեականացումը, պարտադիր սպասման ժամկետները կամ ընտանիքի անդամներից թույլտվություն ստանալու անհրաժեշտությունը: Նման խոչընդոտների պատճառով, ըստ ԱՀԿ-ի, կանայք ստիպված են հետաձգել ընթացակարգը, ինչը մեծացնում է ռիսկը.

«Ես եկեղեցու ունունից պաշտոնապես չեմ կարող խոսել, բայց աբորտը մեղք է ըստ քրիստոնեության: Ըստ հարկի՝ ամեն կիրակի քարոզներ են լինում, ամեն քահանա ինքը գիտի՝ երբ ու ինչպես խոսի այս թեմայով:

ԱՀԿ-ն երկրներին հորդորում է առանց խղճի խայթի աբորտով սպանել մեր երեխաներին, այն էլ հղիության ցանկացած պահի՝ ընդհուպ մինչև ծննդաբերության ժամը: Ես այսպիսի չարություն չեմ տեսել: Նրանք հորդորում են կառավարություններին վերացնել բոլոր օրենքները, որոնք սահմանափակում են աբորտները: Իրենց հորդորով կինը ամուսնուց չպիտի հարցնի, աբորտ անի՞ իրենց երեխային, թե՞ ոչ: Ըստ նրանց՝ կինը հղիության որ ամսին էլ ուզենա պիտի կարողանա աբորտ անել ու սպանել իր երեխային: Պատկերացնում եք, չէ՞,  թե սա ինչ մեղք է»,- 1or.am-ի հետ զրույցում նշում է ԱՄՆ-ի Արևելյան թեմում Հայ Առաքելական եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանը:

Հարեյանի պնդմամբ՝ շատ շուտով մեր երկրին էլ են ստիպելու, որ որ այսպիսի օրենքներ ընդունեն:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular