ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցինիզմ, ցինիզմ, ցինիզմի գերադրական աստիճան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը այսօր կրկին Ազգային ժողովում էր։ Կես ժամվա չափ ելույթ է ունեցել, կրկին պնդել իր երեկվա աղմկահարույց ելույթի թեզերը, հայտարարել. «Եթե այլ ճանապարհով գնանք Ղարաբաղը հանձնելու ենք»։ Փաշինյանը, որի լկտի և լպիրշ ելույթը երեկ հարուցել էր անգամ Արցախի իշխանությունների զայրույթը, կրկին պնդել է իր հայտարարությունները, նշել, որ Արցախը հանձնելու իր ծրագրով ճանապարհ է բացում Արցախի ու Հայաստանի պետականությունը պահպանելու համար։

Հայկական մի պետությունը ամբողջությամբ վարի տված Փաշինյանը, այժմ էլ խաղադրույք է դրել Հայաստանի մնացած հատվածի վրա, պնդում է, թե Շուշին պահելու որևէ տարբերակ չունեին, նշում, թե անելու է այն, ինչ ինքն է հարմար գտնում։ Իհարկե, նա կարող է իր հայտարարությունը ներկայացնել որպես պրագմատիզմ, որպես Հայաստանի Հանրապետության բնակչությանը փրկելու ինչ-որ տարբերակ, սակայն 5000 զոհերի գնով, նոր գալ հասնել ինչ-որ հակասական, նախկինում իր արված բոլոր հայտարարություններին հակասող եզրակացությունների՝ առնվազն անհեթեթ է, առավել ևս, որ ո'չ 2018 թվականի այսպես կոչված հեղափոխության, ո'չ էլ պատերազմից հետո, չի արել նման հայտարարություններ, ընդհակառակը շարունակել է «ոչ մի թիզականության» ակունքներում մնալ։

Ըստ էության, թե՛ Փաշինյանը, թե՛ այլևս նրա հանցակիցը դարձած իր բոլոր գործընկերները և կուսակիցները վստահ են, որ կկարողանան հանձնել Արցախը, կկարողանան անհրաժեշտության դեպքում նաև հանձնել Հայաստանի Հանրապետությունը, միայն թե մնան իրենք իշխանության ղեկին, վայելեն մնացած վերջին պատառները։ Այն ինչ կատարվում է այսօր Հայաստանում, այլևս դուրս է ցանկացած մարդու տրամաբանության և ողջամտության սահմաններից։ Նիկոլ Փաշինյանը պարզ և հստակ հասկացնում է, որ որևէ բանի առջև կանգ չի առնելու։ Իսկ արդյո՞ք Հայաստանի Հանրապետության և Արցախի բնակիչները պատրաստ են հանձնել իրենց կյանքը, իրենց անկախությունը և իրենց պետականությունը։ Սա է միակ և կարևոր հարցը այս պայմաններում, և միայն այդ հարցի պատասխանից է կախված մեր երկրի հետագա ճակատագիրը։

Գարիկ Համբարձումյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular