ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ…մանդարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մանդարինը (ֆրանսերեն mandarine, իսպաներեն mandarin), սապատազգիների ընտանիքի մշտադալար բույս է։ Ըստ որոշ հետազոտողների, մանդարինի բոլոր ձևերը պատկանում են մեկ տեսակի՝ սովորական մանդարինի տեսակին, իսկ մյուսները առանձնացնում են դրա մինչև 13 տեսակ։

Ի՞նչ է Նոր տարին առանց մանդարինի: Մանդարիններ տոնածառի տակ, մանդարիններ մանկական նվերներում, մանդարիններ տոնական սեղանին ... Այդ անուշահոտ ցիտրուսը օգնում է ձգել կազմվածքն ու հոգ տանել առողջության մասին արձակուրդների ժամանակ։ Չինացիները հրաշալի ավանդույթ ունեն: Ամանորին այցելության գնալիս նրանք իրենց հետ տանում են երկու մանդարին, իսկ դուրս գալիս վերցնում են ուրիշ երկու մանդարին: Այս ավանդույթը սկիզբ է առել դեռ մեր թվարկությունից առաջ:

Ներկայումս մանդարինը ակտիվորեն մշակվում է Միջերկրածովյան երկրներում, Կովկասում և, իհարկե, Ասիայում, հատկապես Հարավարևելյան Ասիայում, որը համարվում է այդ մանր ցիտրուսային մրգի ծննդավայրը: Ներկայումս վայրի մանդարիններ կարելի է գտնել Հնդկաստանի հյուսիսում:  3 հազարամյակների ընթացքում այդ պտուղը մշակվել է Չինաստանում և Ճապոնիայում: 1178 թվականին գրված չինական փաստաթղթերից մեկում նկարագրված է մանդարինի 27 տեսակ: Պտղի չինական անունը մանդարին է, ինչը հեշտ է բացատրել: Պտղի գինն այնքան բարձր է եղել, որ այն հասանելի էր միայն շատ հարուստ չինացիների համար: 

Մանդարինի անվանման վարկածներից մեկը հետևյալն է. մի քանի դար առաջ պորտուգալացիները, ովքեր տնտեսական հարաբերություններ էին զարգացնում ֆեոդալական Չինաստանի հետ, սկսել են չինացի բարձրաստիճաններին mantri անվանել, ինչը սանսկրիտում նշանակում է «պաշտոնյա»: Ավելի ուշ բառը վերափոխվել է mandarin-ի, որը համահունչ է ռոմանական mandar բառին, ինչը նշանակում է «հրամաններ տալ»: Եվրոպայում մանդարին հայտնվել է բավականին ուշ՝ 16-րդ դարում: Ենթադրվում է, որ առաջին մանդարինը Իտալիայում հայտնվել է 1840 թվականին: Մեկ այլ լեգենդի համաձայն  մանդարինի ծառերը Եվրոպայում հայտնվել են 19-րդ դարում  որպես Նապոլեոնին նվեր:

Մանդարինի տարբեր տեսակների համն ու գույնը տարբեր են: Տարբեր են մրգերի երանգները, դրանց մեջ սերմերի առկայությունը կամ բացակայությունը, հյութեղ կամ չորացրած, ծակոտկեն կամ հարթ կեղևները, թթու կամ քաղցր համը և այլն, քանի որ ներկայումս կան այդ ցիտրուսային մրգի հարյուրից ավելի տեսակներ: Այնուամենայնիվ տարբերում են մանդարինի տեսակների 3 խմբեր: Դրանցից երկուսը ջերմասեր են, իսկ երրորդ խումբը ցրտակայուն ճապոնական սաթսումն է ՝ դեղնավուն նարնջի կեղևով և առանց կորիզների: Բայց սուպերմարկետներում մարդիկ հաճախ ոչ թե մանդարիններ են գտնում, այլ  դրանց հիբրիդները. օրինակ ՝ հյութալի և քաղցր կլեմենտիննեըր, որոնք ստացվում են մանդարինի հետ նարինջի խաչասերումից, կամ էլ տանժերինները, որոնք էլ ստացվում են գրեյֆրուտի հետ խաչասերումից և որոնք ունեն բարակ, լավ տարանջատող կեղև:

Մանդարինի դեպքում ոչ միայն պտղամիսն է օգտակար, այլ նաև կեղևը: Պարզվում է, որ այդ ցիտրուսի կեղևը պարունակում է հակաօքսիդանտներ: Իսկ մանդարինի շերտերը բաժանող սպիտակ մանրաթելերը պարունակում են ֆլավոնոիդ նոբիլետին, որն ունի հզոր հակաբորբոքային ազդեցություն և պաշտպանում է օրգանիզմը սկլերոզից, շաքարախտից և ճարպակալումից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular