ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագիրն» ընդդեմ մամուլի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այսօր տարօրինակ հայտարարություն է տարածել, դիմել լրագրողական համայնքի ներկայացուցիչներին՝ հայտարարելով, թե իբր Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարակից շրջանում՝ լրագրողների աշխատանքային գոտում, լրագրողներից մեկը սպառնալիքներ և վիրավորանք պարունակող արտահայտություններ է հնչեցրել «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյանի հասցեին։ Նման վարքագծով առաջին հերթին արժեզրկվում է լրագրողի մասնագիտությունը, լրագրությունը առհասարակ՝ արձանագրել են «Քաղաքացիական պայմանագիր»-ից։

Լրագրողների և «Քաղպայմանագրի» պատգամավորների հարաբերությունները երբեք էլ հարթ չեն եղել, նույնիսկ արցախյան 44-օրյա պատերազմից առաջ։ Մեծամասամբ լրագրողներից բաղկացած խմբակցությունը իր իշխանավարման ողջ ընթացքում աչքի է ընկել լրատվամիջոցների դեմ տարատեսակ հետապնդումներ իրականացնելով։ Եվ ըստ էության, այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան զրպարտություն։ Ընդհակառակը, պարզվում է, որ ոչ միայն Ալեքսանյանն է վիրավորանքներ հասցրել լրագրողին, այլև նրա հասարակական հիմունքներով աշխատող օգնականը հասցրել է Ազգային ժողովի միջանցքում վիրավորանքներ տեղալ աշխատող լրագրողների հասցեին։

Այս օրերին էլ Ազգային ժողովը քննարկում է մեկ այլ նախկին լրագրողի՝ Արթուր Հովհաննիսյանի և պատգամավոր Լիլիթ Մինասյանի ներկայացրած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով պետական մարմիններին հնարավորություն է տալիս դադարեցնել լրագրողների հավատարմագրումը, եթե խախտվել են աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնները։ Տարօրինակ զուգադիպությամբ հասկանալով, որ ներկայացված նախագիծը բնավ էլ չի բխում իրենց հռչակած ժողովրդավարության սկզբունքներից, փաշինյանական իշխանությունն ինքն է առաջինը փորձում հարձակվել լրագրողների վրա՝ փորձելով համոզել, թե հենց լրագրողներն են խախտում սահմանված կանոնները։ Մինչդեռ հստակ է, որ Փաշինյանի իշխանությունը ինքն է Հայաստանի վերջին 30 տարվա ընթացքում ամենահակաժողովրդավար, ԶԼՄ-ներին հետապնդող թիվ 1 իշխանությունը։

Ալեքսանյանի հայտարարությունը հերքել են թե՛ նշված «Հրապարակ» թերթի լրագրողը, թե՛ բազմաթիվ այլ լրագրողներ, որոնք միջադեպի պահին եղել են միջանցքում և կարող են արձանագրել Վահագն Ալեքսանյանի հայտնած սուտը։ Այս հանգամանքը բոլորովին էլ չի մտահոգում «Քաղաքացիական պայմանագրին», որը ամեն գնով նպատակ է դրել իր ձեռքը վերցնել մամուլի վերահսկումը և այդ ստոր ու դավադիր ծրագրի իրացման ճանապարհին ոչնչի առաջ կանգ չի առնելու։

Վահան Բաղդասարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular