ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … կոլիզեյ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոլիզեյը ամենաճանաչելի ճարտարապետական ​​հուշարձաններից է ինչպես Իտալիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Գրեթե երկու հազար տարի Հռոմի հենց կենտրոնում գտնվող այդ հոյակապ ամֆիթատրոնն իր շուրջն է հավաքել միլիոնավոր այցելուների, ովքեր ցանկացել են իրենց սեփական աչքերով տեսնել այդ կուլտային շինությունը։

Կոլիզեյ անվանումը առաջացել է լատիներեն colosseus բառից, որը նշանակում է «հսկա»: Այդպիսին էր այդ շինությունը հռոմեացիներին թվում մեր դարաշրջանի արշալույսին, քանի որ այն ժամանակ շինությունների մեծ մասի բարձրությունը չէր գերազանցում 10 մետրը: Ժամանակակից զբոսաշրջիկները այլ կերպ են պատկերացնում ամֆիթատրոնի չափերը, քանի որ երկնաքերերը փոխել են մարդկանց մասշտաբի զգացումը: Բայց կարևոր է հասկանալ, որ Կոլիզեյի յուրահատկությունը ոչ թե պատերի բարձրության, այլ քաղաքակրթության մեջ ունեցած մշակութային և պատմական ներդրման մեջ է։

Վեսպասիանոս կայսրը, ով մեր թվարկության 69 թվականին բարձրացել էր Հռոմեական կայսրության գահին, հսկայական միջոցներ էր ծախսել պաշտամունքի վայրերի վերականգնման վրա (օրինակ այնպիսին ինչպիսին Կապիտոլիումն է): Բայց 72 թվականին նա որոշել էր ավելի հավակնոտ նախագիծ ձեռնարկել և տարածաշրջանի լավագույն շինարարներին հանձնարարել էր կառուցել այնպիսի Ֆլավյան ամֆիթատրոն, որը իր դինաստիայի հետքը համաշխարհային մշակույթում հավերժ կթողնի: Վեսպասյանը նաև հետին մղում ուներ. Կոլիզեյի հիմքը դրվել է նոր տիրակալի նախորդի և թշնամու՝ Ներոնի Ոսկե տան մոտ գտնվող լճի տեղում: Նման շինարարությունը Հռոմի քարտեզից ամբողջությամբ պետք է ջնջեր իր նախորդի գոյության հետքերը։

Ըստ պատմաբանների ամֆիթատրոնի կառուցմանը մասնակցել է մոտ 100 հազար բանվոր, որոնց մեծ մասը եղել են ռազմագերիներ ու ստրուկներ։ Ութ տարվա հոգնեցուցիչ և անդադար աշխատանքից հետո Կոլիզեյը լիովին ավարտվել է և հաստատվել է կայսեր կողմից: Իր գոյության առաջին դարերում շինությունն իսկապես հսկայական տեղ է գրավել հռոմեացիների կյանքում և նրանց միշտ հիշեցրել է իր հիմնադրի մասին, քանի որ մինչև 8-րդ դարը այն կոչվում էր Ֆլավյան ամֆիթատրոն։ Այնտեղ պարբերաբար անց էին կացվում գլադիատորական մարտեր, կենդանիների մարտեր, տոնական ներկայացումներ։ Բացի զվարճանքի միջոցառումներից, այստեղ նաև մահապատիժներ էին ի կատար ածվում, ինչն էլ պատճառ է դարձել Կոլիզեյի օգտագործման դադարեցման համար Կոստանդին 1-ին կայսեր կողմից: Միջնադարում այս կրոնական կառույցը կամ ամբողջովին անտեսվել է իշխանությունների կողմից, կամ օգտագործվել է որպես հիշատակի վայր ի պատիվ վաղ քրիստոնյաների, ովքեր նահատակվել են: Այդ ամենը հանգեցրել է նրան, որ մինչև 18-րդ դարը ոչ ոք չէր մտածում Կոլիզեյի վերակառուցման և վերականգնման անհրաժեշտության մասին, և արդյունքում նրա շատ մասեր անդառնալիորեն ավերվել են:

19-րդ դարի վերջում կաթոլիկ եկեղեցին որոշել է վերսկսել ամֆիթատրոնի վերակառուցման աշխատանքները հնարավորինս պահպանված տարրերը ապահով պահպանելու համար։ Հուշարձանի նկատմամբ վերաբերմունքի այդ փոփոխության շնորհիվ Կոլիզեյը սկսել է գրավել պատմաբանների, ճարտարապետների և արվեստաբանների ուշադրությունը, ովքեր մի քանի տասնամյակների ընթացքում կարողացել են երբեմնի մոռացված շենքը վերածել եվրոպական քաղաքակրթության խորհրդանիշի:

2007 թվականին «Նոր բաց աշխարհ» կորպորացիան անց է կացրել մրցույթ, որտեղ մարդիկ ամբողջ աշխարհից կարողացել են քվեարկել և ընտրել այն կառույցները, որոնք, իրենց կարծիքով, արժանի են աշխարհի նոր յոթ հրաշալիքների կոչմանը: Առաջին տեղը զբաղեցրել է Կոլիզեյը, որը դարձել է եվրոպական մշակույթի ժառանգությունը ներկայացնող ցանկի միակ գրավչությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular