ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դրոշամարտություն հայկական ձևով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ ամբողջ աշխարհը հետևում է Ուկրաինայում կատարվող իրադարձություներին, փորձում վերլուծել, թե ինչի կհանգեցնի այդ հակամարտությունը, արդյո՞ք դա կարող է դառնալ երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, թե ընդամենը նոր աշխարհակարգ է ստեղծելու, Հայաստանի Հանրապետությունը զբաղված է սեփական խնդիրներով։ Դրոշի համար կռիվ են անում «Սասնա ծռերն» ու Դաշնակցությունը։

Դրոշը պետական խորհրդանիշ է, ինչպես և գերբը, օրհներգը և ցանկացած այլ խորհրդանիշ։ Եվ ըստ էության, հարկ է արձանագրել, որ ոչ թե դրոշն է զարդարում պետությունը, այլ պետությունն է զարդարում դրոշը։ Պաղեստինում, օրինակ, ամեն տարի հավաքվում են հազարավոր մարդիկ, որոնք այրում են Իսրայելի և Միացյալ Նահանգների դրոշները, ցույց տալիս, թե իրենք պայքարում են իրենց պետության համար։ Իրականում չկա որպես այդպիսին՝ Պաղեստին, և էական չէ, քո դրոշը զոլավո՞ր է, թե՞ եռագույն, միագո՞ւյն է, թե՞ նման է առաջին գիշերվա սավանի, կարևոր է, որ դու ունենաս պետություն և այդ պետությունը իրենից ինչ-որ բան ներկայացնի։ Հայաստանը վերջին երեսնամյակում այդպես էլ չի կարողացել կողմնորոշվել՝ մեկ պետությո՞ւն է ուզում ի դեմս Հայաստանի, որի մեջ կլինի նաև Արցախը, թե՞ երկու պետություն։

«Ազգային ժողովրդավարական բևեռի» ու «Դաշնակցության» պատերազմը ընդամենը կարող է քմծիծաղ առաջացնել։ Նրանցից մեկը կողմ է Արցախի լիակատար անկախությանը, մյուսն էլ՝ պնդում է, որ Արցախը պետք է լինի Հայաստանի մաս, և կա ընդամենը մեկ պետություն՝ Հայաստան։ Փաստացի, այս երկու ուժերի պայքարը, ոչ այնքան գաղափարախոսական է, որքան թելադրված ընդամենը Հայաստանում իրավիճակը սրելու, քաղաքականությունը ծաղրանքի մակարդակի իջեցնելու և սեփական քաղաքական հարցերը երկու՝ իբր իրար հակադիր ուժերի միջոցով լուծելու ցանկություն։ Թե՛ «Ազգային ժողովրդավարական բևեռը», որի կազմի մի մասը նախկին դաշնակցականներ են, թե՛ «Հայաստան» դաշինքը, որի առաջատար կուսակցություններից մեկը «Հայ հեղափոխական դաշնակցությունն» է, ընդամենը քաղաքականության իմիտացիայով են զբաղված։ Եվ հենց սա է իրավիճակի ամբողջ վտանգն ու հեգնանքը։

Գարիկ Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular