ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չարաշահել իշխանությունը՝ արդարացում ստանալու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2008 թվականի մարտի 1-ից շուրջ 14 տարի անց միայն, վճռաբեկ դատարանը բեկանել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, երկրապահ կամավորական միության ղեկավար Սասուն Միքայելյանի, Դանիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանի և նկարիչ, ակտիվիստ Տիգրան Բաղդասարյանի դատավճիռները։ Նրանք բոլորն էլ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո ձերբակալվել և տարբեր ժամկետներով ազատազրկման էին դատապարտվել։

2018 թվականի այսպես կոչված իշխանափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց համար մարտի 1-ի գործն այլևս բացահայտված է, այդ կապակցությամբ նույնիսկ 1,5 տարուց ավելի կալանքի տակ պահեցին նախկին նախագահ ՝ Ռոբերտ Քոչարյանին։ Մարտի 1-ի գործով անցնող բազմաթիվ ակտիվիստներ և անձինք իրենց գործերը բեկանելու դիմումներ էին ներկայացրել, սակայն 4 տարվա ընթացքում գործը, առավելապես Նիկոլ Փաշինյանի ջանքերի կամ ավելի շուտ անգործության հետևանքով, առաջ չէր գնացել։ Միայն երեկ վճռաբեկ դատարանը կարճատև նիստերի արդյունքում առանձին որոշումներ կայացրեց չորսին էլ անմեղ ճանաչելու և բոլոր դրվագներով արդարացնելու։ Առաջիկայում, ըստ տեղեկությունների, մինչև յոթ տասնյակ այսպիսի գործեր են սպասվում։ Ընդ որում այսօր քննված չորս բողոքներից միայն վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի գործն էր դատարան բերել գլխավոր դատախազը՝ հիմնվելով երկու ամիս առաջ եվրոպական դատարանի կայացրած վճիռի վրա, որով արձանագրվել էր, թե խախտվել են 2008-ին Լևոն Տեր –Պետրոսյանի աջակից, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Փաշինյանի երկու հիմնարար՝ ազատության և անձնական անձեռնամխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները։ Մյուս բոլոր դեպքերում փաստաբաններն են հետամուտ եղել, որպեսզի այդ գործերը հասնեն մինչև վճռաբեկ դատարան։

2008 թվականի իրադարձություններին Նիկոլ Փաշինյանը անմիջական և առանցքային մասնակցություն է ունեցել և տրամաբանական կլիներ, որ հենց ինքը կամ իր իշխանությանը ենթարկվող դատախազությունը վճռաբեկ բողոքներ ներկայացներ բոլոր դեպքերով, սակայն պարզվում է, որ Փաշինյանը պաշտոնեական դիրքի չարաշահում է անում՝ դատախազության ռեսուրսները ծառայեցնելով միայն իր համար։ Մյուս բոլոր դեպքերում որևէ անձի համար շահագրգռված չէ։ Եվշ եթե չլիներ առանձին փաստաբանների շահգրգռվածությունը, այդպես էլ նախկին քաղբանտարյալներից շատերը չեն արդարացվի։

Ըստ էության գործ ունենք մի իրավիճակի հետ, որ Փաշինյանը իշխանությունը օգտագործել է միայն անձնական կարիքների համար։ Իհարկե, իշխանափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանն արդեն, լավագույն դեպքում, դատարանի առջև կկանգնի բոլորովին այլ մեղադրանքներով։ Իսկ մինչ այդ, շարունակում է անձնական նպատակներով օգտագործել վարչապետի պաշտոնը։

Հայկ Ճաղարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular