ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոնումենտի շուրջ գործընթացները սպառնում են ներիշխանական պայքարի վերածվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանի գլխավոր դատախազության և հակակոռուպցիոն կոմիտեի միջև ծայր առած վիճաբանությունը, Մոնումենտում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի շուրջ, առաջիկայում կարող է ավելի սրվել։ Պարզվում է, որ այդ տարածքում իր առանձնատունը վաճառել է ոչ միայն Հովիկ Աբրահամյանը, այլև մի քանի այլ նախկին պաշտոնյաներ՝ չնայած քրեական գործերին։ Սիվիլնեթը պարզել է, որ բացի Աբրահամյանների ընտանիքին պատկանող առանձնատնից, նմանատիպ սխեմաներով արգելանքներից ազատվել և վաճառել են նույն տարածքում գտնվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների այլ հողամասեր ևս։

ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը իրեն պատկանող հողամասը վաճառել է Ռուսաստանում բնակվող մի գործարարի երկու որդիներին։ Աներոջն էլ իր հողամասն է վաճառել ներկայումս կալանքի տակ գտնվող նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին՝ Արմեն Հովսեփյանը։

Բոլոր այս դեպքերում հողամասերն ու առանձնատները գտնվել են կալանքի տակ, և հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների ջանքերի արդյունքում դրանք հանվել են արգելանքից և վաճառվել են, թեպետ դատախազությունը հստակ հրահանգ է ունեցել ամեն գնով իրավական գործընթցներ իրականացնել։ Ընդ որում, տարակուսելին այն է, որ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում է նախկիններից մնացած Արթուր Դավթյանը, իսկ հակակոռուպցիոն կոմիտեն «սորոսական» շրջանակների հետ սերտ առնչություն ունեցող և հեղափոխությունից հետո պաշտոնի մշանակված՝ Սասուն Խաչատրյանը։

Լրատվամիջոցների տեղեկություններով այսպիսի դեպքերը շատ ավելին են և առաջիկայում դրանց մասին տեղեկություններ կհաղորդվեն։ Իսկ մինչ այդ հակակոռուպցիոն կոմիտեն ու գլխավոր դատախազությունը իրար են գզում՝ հաշվի չառնելով որևէ հանգամանք։ Դատախազությունն, օրինակ, օրեր առաջ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին հեռացրել էր գործի քննությունից՝ ապօրինի գնահատելով նրա գործողությունները։ Հակակոռուպցիոն կոմիտեն անմիջապես հայտարարություն էր տարածել՝ ապօրինի որակելով գլխավոր դատախազության որոշումը։ Առաջիկայում այս երկու կառույցների հարաբերությունները ավելի են սրվելու, և հանրությունը հերթական գզվռտոցի ականատեսն է դառնալու։

Հակոբ Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular