ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք Ադրբեջանի օրակա՞րգն ենք սպասարկում`ասելով, որ Արցախը Հայաստան է և վերջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բրյուսելում հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

Արդյոք սա նշանակում է ընդունել Ադրբեջանի առաջարկած 5 կետերի սկզբունքը և Արցախի անվտանգային հարցը, ինչպես պնդում են որոշ քաղաքագետներ, դուրս թողնել բանակցային գործընթացից, 1or.am-ը փորձել է պարզել քաղաքագետ Աղասի Մարգարյանի հետ զրույցում.

«Արցախի բանակցությունների հարցն այս պահին էլ բանակցությունների առարկա չէ: 44-օրյա պատերազմից հետո այն տարածքներում, որոնք հայկական են, խաղաղապահ գործունեություն է իրակացվում 2020թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն: Անվտանգության խնդիրը բանակցային գործընթացի առարկա նորից կարող է դառնալ 2025 թվականին, երբ լրանա խաղաղապահ առաքելության հնգամյա ժամկետը: Ընդհանուր առմամբ, որևէ մեկը կարո՞ղ է ցույց տալ միջպետական որևէ պայմանագիր, որտեղ գրված չէ, որ պետությունները պետք է հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Նման պրակտիկա գոյություն չունի: Պետությունների միջև խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվում են, եթե պետությունները փոխարինաբար ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Այստեղ արտառոց որևէ բան չկա, և դա ըստ էության չի փակում Լեռնային Ղարաբաղի հարցը»:

Քաղաքագետի խոսքով` Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ չէ, և երբեք որևէ մեկն այդ խնդիրը չի դիտարկել որպես Հայաստանի տարածքային պահանջատիրություն Ադրբեջանի նկատմամբ.

«Տարիների ընթացքում Ադրբեջանն է անընդհատ նենգափոխել հարցը, ներկայացրել այդ լույսի ներքո, և այսօր էլ փորձում է այդպես ներկայացնել: Այսինքն, մենք Ադրբեջանի օրակա՞րգն ենք սպասարկում`ասելով, որ Արցախը Հայաստան է և վերջ: Հայաստանի և Ադրբեջանի`միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապ չունի, ԼՂ խնդիրը պատմական հայրենիքի, իր պապենական հողում ապրող հայ բնակչության իրավունքների պաշտպանության հարց է: Մենք գտնում ենք, որ այդ իրավունքները կարող են լավագույնս պաշտպանվել, եթե ճանաչվում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը կամ ԼՂ-ն միավորվում է Հայաստանին, սա Արցախում ապրող հայության տեսակետն է, բայց այն չի կարող լինել պաշտոնական Երևանի տեսակետը: Պաշտոնական Երևանը կարող է լինել Արցախի հայության ինքնորոշման իրավունքի պաշտպանը, աջակիցը, ջատագովը, բայց ո՛չ երաշխավորը: Որովհետև լինել երաշխավոր, նշանակում է հասնել դրան, հասնել դրան, նշանակում է ենթադրաբար, ըստ միջազգային իրավունքի, միջամտել հարևան երկրի ներքին գործերին: Մենք խնդիրը Բաքու-Ստեփանակերտ հարթությունից փորձում ենք տեղափոխել Երևան-Բաքու, ինչը հանգեցրեց 44-օրյա պատերազմի: Այս իրավիճակում օպտիմալ է, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչեն միմյանց ինքնիշխանությունը, բանակցային ամբողջականությունը, իրականացնեն սահմանագծում-սահմանազատում, որը չի շոշափում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և ազատությունների սահմանափակումը»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular