ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բովանդակային խոսքի սպասումով․ ընդդիմությունը ռեստարտի կարիք ունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը երեկ վերջապես իրականացրեց իր հանրահավաքը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները օրեր շարունակ տարփողում էին, թե այդ հանրահավաքով դնելու են փաշինյանական իշխանության վերջի սկիզբը, հեռացնելու են Նիկոլ Փաշինյանին, փրկելու են Արցախը։ Հավակնոտ, սակայն բովանդակազուրկ այդ հավաքը իրականում «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության տվյալներով հավաքեց ընդամենը 11000 մարդ։ Խորհրդարանական ընդդիմությունը, իհարկե, կարող է այլ թվեր ասել, սակայն վերջին շրջանում հանրությունը հրաշալի գիտակցում է, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ճգնաժամային, ծայրահեղ ծանր վիճակում և ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան անհրաժեշտություն է։ Սակայն անհրաժեշտություն է նաև նոր որակի խոսք, նոր բովանդակություն։

Ըստ էության, երեկ Ազատության հրապարակում հավաքվածները լսեցին նույն կարգախոսները, հնչեցրեցին կամ չհնչեցրեցին նույն վանկարկումները, լսեցին նույն բանախոսներին։ Խորհրդարանական ընդդիմությունը փոքր-ինչ սպառել է իրեն, այլևս չի կարողանում գտնել հանրության «սրտի բանալին»։ Լավ է, թե վատ հարցին կարելի է պատասխանել միանշանակ, իհարկե, վատ է։ Վատ է, որ խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանում համախմբել իր կողքը լայն զանգվածներին, որպեսզի կարողանա ստիպել իշխանությանը հետ կանգնել իր «Խաղաղության դարաշրջան» բացելու օրակարգից, հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունները ի վնաս Հայաստանի լուծելու գայթակղությունից։ Նիկոլ Փաշինյանի համար սա ևս մեկ առիթ դարձավ ընդամենը դրսում ցույց տալու, թե Հայաստանում քչերն են դժգոհ ստեղծված իրավիճակից և դա օգտագործի նաև բանակցություններում, որոնք կայանալու են Շառլ Միշելի մասնակցությամբ՝ արդեն այսօր։

Իսկ խորհրդարանական ընդդիմությունը ստիպված է նոր որակի խոսք, նոր բովանդակություն որոնել որպեսզի կարողանա իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին, այլապես այս հռետորաբանությամբ և այս քաղաքականությամբ նրան շատ խիստ դժվար կլինի։ Իշխանական քարոզիչները պնդում են, թե բազմաթիվ ձեռնարկություններ, նախկինների հետ կապված ընկերություններ, իրենց աշխատակիցներին ստիպողաբար են բերել հանրահավաքին։ Թերևս այս պնդումը հեռու է իրականությունից, 11000 մարդ դժվար չէր հավաքել Ազատության հրապարակում։ Ցավն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը ի վիճակի չի լինում նույնիսկ երկրի համար օրհասական պահին հավաքել ավելի շատ մարդ, որպեսզի ցույց տա, որ Հայաստանում կա մի հսկա զանգված, որը դեմ է փաշինյանական իշխանության ծայրահեղական և ապազգային մոտեցումներին։

Սմբատ Համբարձումյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular