ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զավեշտալի հետապնդում Դավիթ Տոնոյանի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ քրեական հետապնդումը գնալով ավելի զավեշտալի և հիմար դրսևորում է ստանում։ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե գործող իշխանությունները շարունակում են հանիրավի հետապնդումները Տոնոյանի դեմ։ Խտրական կերպով կալանքի տակ պահվող Դավիթ Տոնոյանի հաջորդ դատական նիստը նշանակվել է 2022 թվականի մայիսի 2-ին։

Փաստացի, 3 ամիս է դատարանն անգործության է մատնված, սա գնահատում ենք հոգեբանական խոշտանգում և պատժի գործադրում կալանավորված անձանց նկատմամբ, որի վերաբերյալ Դավիթ Տոնոյանը հայտարարել է նաև վերաքննիչ քրեական դատարանում՝ պահանջելով հրապարակային քննություն։ Ամիսներ շարունակ պաշտպանության նախկին նախարարը գտնվում է կալանքի տակ, իսկ դատերը դռնբաց անելու նրա պահանջները մերժվում են դատարանի կողմից։ Վերաքննիչ դատարանում Դավիթ Տոնոյանը նաև հայտարարել է, թե հրթիռների ձեռք բերման վերաբերյալ ճիշտ որոշում է կայացրել և այդ փուլում նպաստել է Հայաստանի զինված ուժերի կարողությունների բարձրացմանը։

Նույնիսկ քրեական գործով նախաքննական մարմինը հրաժարվեց փորձաքննություն անցկացնել, այդպիսով ապացուցելով, որ թե՛ Դավիթ Տոնոյանը, թե՛ զենքի մատակարար Դավիթ Գալստյանը և մյուս անձինք, որևէ կերպ մեղսակից չեն խոշոր հափշտակության հետ կապված հանցագործությանը։ Ըստ էության, փաշինյանական իշխանությունը շարունակում է մեղքը ամեն գնով պաշտպանության նախկին նախարարի ուսերին բարդելու իր քաղաքականությունը։ Եվ Փաշինյանը չի հանգստանալու այնքան ժամանակ, քանի դեռ չի գտել իր սրտի քավության նոխազին։ Դավիթ Տոնոյանը, մինչդեռ, հստակ ապացուցում է, որ մտադիր չէ դառնալ այդպիսին Նիկոլ Փաշինյանի համար, մինչև վերջ պաշտպանվելու է և թույլ չի տա վարկաբեկել իր անունը։

Տիգրան Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular