ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր պատկան մարմինների անգործությունը բարոյական իրավունք է տվել Ադրբեջանին՝ Արցախում ոչնչացնելու մշակութային ժառանգությունը. Արգամ Այվազյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի իշխանություններն ահազանգում են` Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է։ Ադրբեջանական կողմը, որը մեկ շաբաթից ավելի տեղակայվել է Փառուխի հարակից Քարագլուխ կարևորագույն բարձունքի մի հատվածում, ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը: Այդ հատվածներում գրանցված են շուրջ 20 հուշարձաններ, 2 եկեղեցի, հայտնի Շիկաքար-Քարագլուխ ամրոցը, Շիկաքարի քարանձավը, վտանգված են Սուրբ Աստվածածին եկեղեցին, Քարագլխի հին գերեզմանոցը, 13-րդ դարից հետո թվագրվող բազմաթիվ մոնումենտալ հուշարձաններ։

Թեմայի շուրջ 1or.am-ի զրուցակիցը հուշարձանագետ Արգամ Այվազյանն է.

«Ադրբեջանական կողմի ոտնգձություններին Հայաստանը երբեք ադեկվատ պատասխան չի տվել: Ես կարող եմ կոնկրետ փաստեր բերել. 1998-2006 թվականներին Նախիջևանի տարածքում հիմնահատակ գետնի երեսից վերացվեցին 27 հազարի հասնող մեծ ու փոքր հուշարձաններ: Այն ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պապանձվել էր և երբեք այս հարցերին չանդրադարձավ, շատ հանգիստ բանակցություններ էր վարում Ադրբեջանի հետ՝ չասելով ինչ եք անում, ինչու եք վերացնում մեր մշակույթը: Դրանից առաջ՝ Խորհրդային իշխանության տարիներից սկսած, եթե Արցախի վերաբերյալ որոշ ուսումնասիրություններ, վերլուծություններ  կային, ապա Նախիջևանի վերաբերյալ առհասարակ ոչինչ չեն արել մեր պատկան գիտական, քաղաքական պետական կազմակերպությունները: Մեր պատկան մարմինների անգործությամբ, անհեռատեսությամբ մենք բարոյական իրավունք ենք տվել Ադրբեջանին, և նա Արցախում բացեիբաց մեկ առ մեկ ոչնչացնում է մեր պատմամշակութային հուշարձանները»:

Հուշարձանագետի խոսքով՝ այս իրավիճակի պատճառը նաև այն է, որ քիչ, թե շատ ձեռնարկվող գործողություններն էլ համակարգված չեն.

«Եթե անհատ ուսումնասիրողներ կամ հասարակական կազմակերպություններ իրենց ձայնը բարձրացնում են, դա էլ մնում է ձայն բարբառո հանապատի, ո՛չ լսող կա, ո՛չ հետևող, ո՛չ էլ այդ խնդիրների հետևից գնացող: Վերջին հարյուր տարվա ընթացքում Արևմտյան Հայաստանի տարածքի հուշարձանների 95-97 տոկոսը ավիրել են, Նախիջևանի տարածքում հետքը վերացրել են, ոչինչ չի մնացել, բայց պետականորեն պատշաճ արձագանք չի եղել: Մենք՝ Հայաստանի որոշ հասարակական, գիտական, պետական կազմակերպություններ, անհատներ, դարձել են պարզապես հաշվապահներ, հաշվարկներ ենք անում՝ այստեղ սա ավիրեցին, այնտեղ՝ նա, բայց ոչինչ չենք անում:

Հույսներս դնում ենք միջազգային կազմակերպությունների վրա: ՅՈՒՆԵՍԿՕ-ն, օրինակ, հասարակական կազմակերպություն է, որի անդամ են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: Այդ կազմակերպության կանոնադրությամբ իր անդամ ցանկացած պետություն պարտավոր է պահպանել իր տարածքում այլ ժողովուրդների մշակութային ժառանգությունը: Հայաստանն իր մեջ երբեք պետականորեն ուժ չգտավ, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարձրացնի Ադրբեջանին հեռացնելու հարցը, որն իր տարածքում եղաժ ժառանգությունը հիմնահատակ ոչնչացնում է: Մենք կուլ են տվել ամեն ինչ, իրենք էլ, ժողովրդի լեզվով ասած, «ոտքերին տեղ են արել» և քայլ առ քայլ իրականացնում են հայաոչնչացման իրենց պետական ծրագիրը. փաստը սա է»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular