ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության դարաշրջանը» և հայկական հետքերի վերացումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի իշխանությունները ահազանգում են` Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է։ Ադրբեջանական կողմը, որը մեկ շաբաթից ավել տեղակայվել է Փառուխի հարակից Քարագլուխ կարևորագույն բարձունքի մի հատվածում, ոչ միայն ամրաշինական աշխատանքներ է կատարում, փորձում է ամրանալ Արցախի ամենակարևոր ռազմավարական հանգույցներից մեկի վրա, նաև ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը. վտանգված է Սուրբ Աստվածածին եկեղեցին, վտանգված է Քարագլխի հին գերեզմանոցը, 13-րդ դարից հետո թվագրվող բազմաթիվ մոնումենտալ հուշարձաններ։

Արցախի Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով ռազմական նշանակությունից զատ, Քարագլխի այդ հատվածներում գրանցված են շուրջ 20 հուշարձաններ, 2 եկեղեցի, հայտնի Շիկաքար-Քարագլուխ ամրոցը, Շիկաքարի քարանձավը, գերեզմանոցներ։ Վերջին օրերին լուսանկարներ են տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները պարզապես անխնա ոչնչացնում հայկական հուշարձանները և գերեզմանները։ Ըստ էության, սա առաջին դեպքը չէ, երբ պատերազմից հետո Ադրբեջանն ամեն գնով ոչնչացնում է հայկական հուշարձանները։ Բոլոր այն եկեղեցիները, որոնք տեխնիկապես և այլ պատճառներով հնարավոր չի ոչնչացնել, Ադրբեջանը վերածում է իբր ալբանական մշակույթի հուշարձանների, իսկ մնացած բոլոր հուշարձանները հողին է հավասարեցնում։

Այս ամենը ընդամենը մեկ նպատակ ունի՝ աշխարհին ներկայացնել, թե այդտեղ հայեր չեն ապրել և այդ տարածքն իրականում ադրբեջանական է։ Յունեսկոն հայտարարություններից զատ ոչինչ չի արել, իսկ Հայաստանի իշխանությունները նույնիսկ չեն կարողանում պաշտպանել Արցախի բնակիչների տարրական անվտանգությունը, ուր մնաց թե կարողանային պաշտպանել հայկական մշակույթի հուշարձանները։ Փաստացի, ունենք մի իրավիճակ, երբ փաշինյանական իշխանությունը տարփոխում է «Խաղաղության դարաշրջան» բացելու անհրաժեշտության մասին, իսկ իրականում աջակցում, որպեսզի ալիևյան վարչակազմը ոչնչացնի հայկական հետքերը բուն հայկական տարածքների վրա։ Միջազգային հանրությունը ընդհանրապես շահագրգռված չէ և թքած ունի այս ամենի վրա, նրանց առաջին և միակ մտահոգությունը Ուկրաինան է և բոլորովին չեն մտահոգվում, որ այսօր նաև Արցախում արցախցու և Արցախում ստեղծված հուշարձանների ճակատագիրն է վտանգված։ Ավելին կոչ են անում երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ հենց Արցախից։

Ռոբերտ Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular