ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք մեր տարածքն առևտրի չենք հանում. Կիևը տարածքային զիջումների չի գնա. Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ՌԴ-ի հետ բանակցությունների գլխավոր թեման է: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Լրագրողների հետ զրույցում Զելենսկին նշել է, որ դժվար է կանխատեսել պատերազմի ավարտի ժամկետները, և դա «խորը, ցավոտ հարց է», սակայն ընդգծել է, որ ուկրաինացի ժողովուրդը հաղթանակից բացի այլ արդյունք չի ընդունի։

Պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահը պատրա՞ստ է տարածքային զիջումների գնալ Ռուսաստանին՝ հանուն խաղաղության համաձայնագրի ստորագրման, Զելենսկին ասել է, որ դա տեղի չի ունենա։ «Մենք մեր տարածքն առևտրի չենք հանում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարց չի քննարկվում»,- ասել է նա։

Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան ակնկալում է պարտավորություններ աշխարհի «առաջատար երկրներից», որ ուկրաինական պետության անվտանգությունը պաշտպանված կլինի համաձայնագրով։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular