ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում ընտրություններից առաջ Մակրոնի առավելությունը Լը Պենի նկատմամբ նվազում է․ սոցհարցում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնի և նախագահական ընտրություններում նրա գլխավոր մրցակցի՝ Մարին Լը Պենի միջև տարբերությունը կրճատվել է մինչև 6,5 տոկոս, համաձայն Ipsos-Sopra Steria-ի հարցման:

Հարցման համաձայն՝ առաջին փուլում Մակրոնի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 26,5%-ը, իսկ Լը Պենի օգտին՝ 20%-ը։ Մարտի կեսերին Մակրոնին աջակցությունը կազմում էր 31%, Լը Պենինը՝ 16%։

Երրորդ տեղում է Ժան Լյուկ Մելանշոնը։ Նա, ըստ հարցման, կհավաքեր ձայների 16 տոկոսը, եթե ընտրությունների առաջին փուլն անցկացվեր այս կիրակի։ Վերջին շաբաթների ընթացքում բարձրացել է նաև նրա նախընտրական վարկանիշը:

Մելանշոնին հաջորդում է Էրիկ Զեմուրը (11%), հինգերորդ տեղում Վալերի Պեկրեսն է՝ 9,5%։

Եթե Մակրոնն ու Լը Պենը մտնեն երկրորդ փուլ, ապա Ֆրանսիայի գործող նախագահը կհաղթի ձայների 54%-ով, ցույց են տալիս հարցման արդյունքները։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին, երկրորդը՝ ապրիլի 24-ին։ Բարձրագույն պետական պաշտոնի համար հավակնում է 12 քաղաքական գործիչ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular