ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան տարածաշրջանի նոր առաջատար է դառնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիան տարածաշրջանի նոր առաջատար է դառնում և դա վտանգավոր է Հայաստանի համար։ Ռուս-ուկրաինական պատերազմում ավարտը դեռ չի նշմարվում։ Այդուհանդերձ հստակ է, որ այդ պատերազմի առաջին գլխավոր շահողներից մեկը Թուրքիան է։ Չմիանալով արևմտյան պատժամիջոցներին՝ թուրքական իշխանությունները Էրդողանի գլխավորությամբ, հռչակեցին, որ իրենք կարող են դառնալ միջնորդ Թուրքիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Այդ կերպ նրանք պաշտպանեցին սեփական տնտեսությունը պատժամիջոցների հետադարձի հետևանքով հնարավոր վնասներից, նաև քաղաքական լուրջ դիվիդենտներ հավաքեցին։

Երեկ Ստամբուլի Դոլմաբախչե ամրոցում տեղի ունեցած բանակցություններից հետո, վստահ կարելի է ասել, որ Թուրքիան այլևս կարողացել է լուրջ ճեղքման հասնել բանակցային գործընթացում։ Ցանկացած իրավիճակում միջնորդի համար միշտ ավելի հեշտ և օգտակար է։ Եթե նախկինում բանակցությունները տեղի էին ունենում Բելառուսում և որևէ դրական արդյունք չէին տալիս, ապա այսօր թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական կողմերը լուրջ զիջումների են գնում։ Ընդ որում զիջումների մասին նշել է նաև Ռուսաստանի նախագահի խոսնակ Պեսկովը, պատվիրակության ղեկավար, Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որոնք լուրջ զիջումներ են անում Ուկրաինային, ինչը կարող է Արևմուտքին ներկայացվել որպես Ռուսաստանի կողմից արմատական փոխզիջում։

Իրավիճակը Թուրքիայի նախագահ Էրդողանին հնարավորություն է տալիս ևս քարոզչական առումով օգտագործել այս բանակցությունների դրական արդյունքը, և ողջ աշխարհին ասել, թե իր մոտ չափազանց լավ են ստացվում բանակցությունները և կարող է դառնալ կամուրջ Արևմուտքի և Արևելքի երկրների միջև։ Պատերազմի հնարավոր ավարտի կամ բանակցությունների դրական ելքի դեպքում, Թուրքիան կարողանալու է օգտվել այդ ամենից և առաջին հերթին առաջատար դիրքեր գրավել մեր տարածաշրջանում, հատկապես Ռուսաստանի թուլացման հետևանքով Թուրքիան դառնալու է հիմնական թելադրողը, Արևմտյան և Արևելյան օրակարգերը մեկտեղողը և օգտվելու է դրանից լիուլի։ Օգտվելու է նաև Թուրքիայի դաշնակից և կրտսեր եղբայր Ադրբեջանը։ Չի օգտվի ամենայն հավանականությամբ Հայաստանը, նույնիսկ, եթե շարունակի պնդել իր «խաղաղության դարաշրջան» բացելու գաղափարախոսությունը։ Արձանագրենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին և լուրջ վտանգավոր հետևանքը հենց Թուրքիայի հզորացումն է լինելու մեր տարածաշրջանում՝ դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներով։ Դա ազդելու է ոչ միայն ղարաբաղյան կարգավորման գործընթացի, այլև ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա։

Արմեն Երեմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular