ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակիցներ են. իդեալական դասավորություն Բաքվի համար, որ վերջնականապես «լուծի» Արցախի հարցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru–ն գրում է, որ Արցախի ներկայիս «աննշան» դեպքերը լավագույն պատասխանն են այն բազմաթիվ մարդկանց տարակուսանքի կամ նույնիսկ զայրույթի, ովքեր չեն հասկանում, թե ինչո՞ւ Հայաստանը պետք է չեզոք մնա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում։ Այս մասին հեռագրային իր ալիքում գրել է լրագրող և քաղաքագետ Էռնեստ Վարդանյանը։

«Սլավոնական եղբայրասպանության քողի տակ Աբշերոնը համարել է, որ ճիշտ պահն է եկել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ իր հարցերը «լուծելու»։

Փաստորեն, դա սկսվել է անմիջապես՝ 2020 թվականի նոյեմբերից, երբ Բաքուն, խախտելով եռակողմ հայտարարության հենց առաջին պարբերությունը, գրավեց Հադրութի շրջանի վերջին գյուղերը։ Ռուսաստանը լռում էր: Գրեթե մեկուկես տարի անց էլ Ադրբեջանը չի արտահանձնել բոլոր հայ պատանդներին խախտելով ևս մեկ կետ։ Ռուսաստանը լռում է: Ադրբեջանը ականապատ դաշտերի քարտեզների չճշտված պահանջ է ներկայացրել: Ռուսաստանը լռել է: Գրեթե մեկ տարի է անցել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից: Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը «հավասարահեռավորություն ունեն»։

Հիմա Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակիցներ են։ Իդեալական դասավորություն Բաքվի համար վերջնականապես «լուծելու» Արցախի հարցը: Եվ այդ ամենին եկել է լրացնելու պատերազմը: Ուկրաինան Հայաստանի նկատմամբ իրեն պահում է այնպես, ինչպես միշտ, և դժվար թե այլ կերպ լինի։ Բայց այն, ինչ գրել եմ, հուսով եմ, բավարար բացատրություն է, թե ինչո՞ւ պետք է չեզոքություն պահպանել»,- գրել է Վարդանյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular