ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ սխալներ ենք թույլ տալիս գարնանը մաշկը խնամելիս. պարզաբանում է կոսմետոլոգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ձմեռվանից հետո մաշկի պաշտպանիչ շերտը բարակում է, այն դառնում է խամրած և շատ զգայուն, ունենում է գունատ տեսք։ Չոր մաշկն անհարթ է դառնում, իսկ յուղոտը՝ բորբոքվում»,- ասում է կոսմետոլոգ Հեղինե Զուրաբյանը:

Իհարկե, մի քիչ ուշացումով, բայց գարնան շունչն արդեն զգացվում է: Բնականաբար, եղանակի փոփոխությունը նաև մեր մաշկն է զգում, և մենք պետք է վերանայենք ամենօրյա խնամքը: Կոսմետոլոգ Հեղինե Զուրաբյանը խոսել է գարնանը մաշկը խնամելու կարևոր առանձնահատկություներից, որոնք 1or.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը.

«Գարնանը մաշկի խնամքը կախված է դրա տեսակից, բայց ընդհանուր խորհուրդներ կան, որոնք բոլորի համար են: Նախևառաջ, պետք է ավելի շատ մրգեր և բանջարեղեն ուտել, հնարավորինս խուսափել խմորային, ճարպոտ մթերքներից, իսկ ավելի շատ՝ քաղցրից։ Գարնանը դեմքի մաշկի կարևոր բաղկացուցիչը դրա մաքրումն է առավոտյան և քնելուց առաջ: Ավելի լավ է լվանալ դեմքը եռացրած ջրով կամ խոտաբույսերի թուրմերով: Պետք է կարողանալ պահպանել 8-ժամյա քնի ռեժիմը, ինչպես նաև հանգստանալ, հաճախ լինել բնության գրկում, որ մաշկը կրկին փայլի»:

Կոսմետոլոգի խոսքով` գարնանը մաշկի հետ կապված խնդիրներն առաջանում են նաև վիտամինների պակասից, քանի որ գարնանը բանջարեղեն և մրգեր համեմատաբար ավելի քիչ ենք օգտագործում.

«Պետք է հետևել սննդին` լրացնելով օրգանիզմի համար խիստ անհրաժեշտ վիտամիններն ու դրա համար անհրաժեշտ ավելի շատ մրգեր, բանջարեղեն ու սպիտակուցներ ուտել: Չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում մաքրել դեմքը կոսմետիկ կաթով, քանի որ այդպիսի մաշկը շատ քիչ ճարպ է արտադրում, և բնական պաշտպանիչ թաղանթը հեշտությամբ մաքրվում է ջրով: Յուղոտ մաշկի համար երեկոյան քսուքը պետք է պարունակի հնարավորինս քիչ ճարպեր, ուստի ավելի լավ է ընտրել գելային հիմքով կոսմետիկ միջոցներ: Նորմալ մաշկի դեպքում խորհուրդ են տրվում խոնավեցնող նոսր քսուքներ, իսկ խառը մաշկի դեպքում ավելի լավ է օգտագործել գելեր և փրփուրներ: Վերջին երկու դեպքում պետք է օգտվել միանգամից երկու միջոցից` յուղոտ և չոր մաշկի համար նախատեսված»:

Հեղինե Զուրաբյանի խոսքով` փոշոտման հետ կապված գարնանը շատ են ալերգիաները.

«Հատկապես գարնան սկզբին մաշկը շատ խոցելի է: Հենց այս ընթացքում են ի հայտ գալիս նաև ալերգիաները: Զգայուն մաշկ ունեցողները պետք է ավելի ուշադիր լինեն: Օրինակ, պետք է ընտրեն այնպիսի քսուքներ, որոնց վրա նշված է, որ նախատեսված է զգայուն մաշկի համար: Նման քսուքների բաղադրության մեջ չկան գունանյութեր, բուրավետիչներ»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular