Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ի՞նչ սխալներ ենք թույլ տալիս գարնանը մաշկը խնամելիս. պարզաբանում է կոսմետոլոգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ձմեռվանից հետո մաշկի պաշտպանիչ շերտը բարակում է, այն դառնում է խամրած և շատ զգայուն, ունենում է գունատ տեսք։ Չոր մաշկն անհարթ է դառնում, իսկ յուղոտը՝ բորբոքվում»,- ասում է կոսմետոլոգ Հեղինե Զուրաբյանը:

Իհարկե, մի քիչ ուշացումով, բայց գարնան շունչն արդեն զգացվում է: Բնականաբար, եղանակի փոփոխությունը նաև մեր մաշկն է զգում, և մենք պետք է վերանայենք ամենօրյա խնամքը: Կոսմետոլոգ Հեղինե Զուրաբյանը խոսել է գարնանը մաշկը խնամելու կարևոր առանձնահատկություներից, որոնք 1or.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը.

«Գարնանը մաշկի խնամքը կախված է դրա տեսակից, բայց ընդհանուր խորհուրդներ կան, որոնք բոլորի համար են: Նախևառաջ, պետք է ավելի շատ մրգեր և բանջարեղեն ուտել, հնարավորինս խուսափել խմորային, ճարպոտ մթերքներից, իսկ ավելի շատ՝ քաղցրից։ Գարնանը դեմքի մաշկի կարևոր բաղկացուցիչը դրա մաքրումն է առավոտյան և քնելուց առաջ: Ավելի լավ է լվանալ դեմքը եռացրած ջրով կամ խոտաբույսերի թուրմերով: Պետք է կարողանալ պահպանել 8-ժամյա քնի ռեժիմը, ինչպես նաև հանգստանալ, հաճախ լինել բնության գրկում, որ մաշկը կրկին փայլի»:

Կոսմետոլոգի խոսքով` գարնանը մաշկի հետ կապված խնդիրներն առաջանում են նաև վիտամինների պակասից, քանի որ գարնանը բանջարեղեն և մրգեր համեմատաբար ավելի քիչ ենք օգտագործում.

«Պետք է հետևել սննդին` լրացնելով օրգանիզմի համար խիստ անհրաժեշտ վիտամիններն ու դրա համար անհրաժեշտ ավելի շատ մրգեր, բանջարեղեն ու սպիտակուցներ ուտել: Չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում մաքրել դեմքը կոսմետիկ կաթով, քանի որ այդպիսի մաշկը շատ քիչ ճարպ է արտադրում, և բնական պաշտպանիչ թաղանթը հեշտությամբ մաքրվում է ջրով: Յուղոտ մաշկի համար երեկոյան քսուքը պետք է պարունակի հնարավորինս քիչ ճարպեր, ուստի ավելի լավ է ընտրել գելային հիմքով կոսմետիկ միջոցներ: Նորմալ մաշկի դեպքում խորհուրդ են տրվում խոնավեցնող նոսր քսուքներ, իսկ խառը մաշկի դեպքում ավելի լավ է օգտագործել գելեր և փրփուրներ: Վերջին երկու դեպքում պետք է օգտվել միանգամից երկու միջոցից` յուղոտ և չոր մաշկի համար նախատեսված»:

Հեղինե Զուրաբյանի խոսքով` փոշոտման հետ կապված գարնանը շատ են ալերգիաները.

«Հատկապես գարնան սկզբին մաշկը շատ խոցելի է: Հենց այս ընթացքում են ի հայտ գալիս նաև ալերգիաները: Զգայուն մաշկ ունեցողները պետք է ավելի ուշադիր լինեն: Օրինակ, պետք է ընտրեն այնպիսի քսուքներ, որոնց վրա նշված է, որ նախատեսված է զգայուն մաշկի համար: Նման քսուքների բաղադրության մեջ չկան գունանյութեր, բուրավետիչներ»:

Մարիամ Նալբանդյան

Բուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՎարդենյաց լեռնանցքում բուք էԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կնվազի. ուժեղ քամիներ են սպասվումԱրարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան«Նուբարաշեն»-ում ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել է մարիխուանային նմանվող բուսական զանգված. ՔԿԿոնստանտին Լյուբակովը նշանակվել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրենԻ՞նչ պետք է անել` սատարել խորհրդարանական ընդդիմությանը ու թույլ չտալ 6 ընդդիմադիր մանդատների անցումը հակառակորդի ճամբար. Էդուարդ ՇարմազանովԱրտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել էՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկելՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի նոյեմբերի 16-22-ըՏաջիկստանը ՄԱԿ-ին տեղեկացրել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինՏավուշի մարզի Չինարի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանՃապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառովԾանոթ ու միարժամանակ անհայտ … «Միզող տղան» արձան«Դաշնության խորհուրդում գնահատել են Փաշինյանի մանևրը. Հրաժարական տալու խոստումը խաղ է հանրության հետ»Ջուր չի լինի մի քանի ժամԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան ԱբրահամյանԵթե «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռացողն ասում է, որ սխալվել է, ու Արցախը երբեք հայկական չի եղել, իմացեք, որ ոչինչ չի խանգարելու նրան նույնն ասել Հայաստանի մասին. Քրիստինե ՎարդանյանԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում«Վադեֆուլի այցը Բաքու և Երևան. Ազդանշան Մոսկվային և խաղաղության երաշխիքներ»Հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. Երևանի որոշ հասցեներում գազ չկաՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավումը ուկրաինական hակամարտությանը կնշանակի երրորդ համաշխարհային պшտերազմի սկիզբ. Մարին Լը ՊենԽոշոր ու ողբերգական վթար, Աթոյան փողոցում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ»ԱՄՆ-ում գազատարի վրա պայթյnւն է տեղի ունեցելԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՊահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի․ մանրամասներՎախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը. պատմության այս օրը (Նոյեմբերի 23)«Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացելԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասինԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության տեքստըՄահացել է Գրիգորի ԳաբրիելյանցըԱՄՆ-ի համար լավագույն տարբերակը կլինի Ջենսեն Հուանգի վերադարձը տեխնոլոգիական Nvidia ընկերություն. ԹրամփՎրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունըԲալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավըՊարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին
Ամենադիտված