ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում հակառուսական նոր ալիք են բարձրացնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում ստեղծված իրավիճակը նպաստել է, որ Հայաստանում կրկին գլուխ բարձրացնեն ռուսաֆոբ քաղաքական ուժերը, իսկ փաշինյանական վարչախումբը միայն նպաստում է այդ ալիքի տարածմանը։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է իրեն ներկայացնել որպես Հայաստանի միակ ռուսամետ իշխանություն, որը պատրաստ է կատարել Կրեմլի բոլոր հանձնարարականները։ Մինչդեռ Արցախում սկսված ծանր իրավիճակը, երբ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ռուսական խաղաղապահ ուժերը փոքր-ինչ թուլացել են և չեն կարողանում բավարար չափով դիմադրություն ցույց տալ, դարձել է թե՛ Արցախի իշխանությունների, թե՛ փաշինյանական վարչախմբի համար միջոց՝ սեփական հակառուսականությունը փաստելու համար։

Երեկ «մեկ կետից» հրահանգված, թե՛ Արցախի իշխանությունները, թե՛ Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջատար դեմքերը, սկսեցին հակառուսական արշավ իրականացնել։ Առաջիններից մեկը խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն էր, որը հրատապ ասուլիս էր հրավիրել և հայտարարում էր, թե իշխանությունը հստակ պատասխաններ է ակնկալում ռուսական կողմից, Արցախի իրադարձությունների կապակցությամբ։

«Սպառված չէ ռուս խաղաղապահների արդիականությունն իրենց պատասխանատվության գոտում գտնվող տարածքում» և Աղաջանյանը նշում էր, թե իրենք ունեն լուրջ հարցեր»։ Ավելի ուշ այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը, թե՝ «Ռուսական խաղաղապահ ուժերը նման դեպքերում պարտավոր են ցույց տալ խաղաղապահ առաքելության մանդատի ուժը, քանի որ այն ինչ տեղի է ունենում Ասկերանում ռուսական խաղաղապահների տիրույթում է»։  Գրեթե նույն բառերն էր արտահայտել նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար՝ Սամվել Բաբայանը։

Փաստացի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը օգտվում է ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի դեմ Արևմուտքի հարվածներից և փորձում Հայաստանում էլ ակտիվացնել հակառուսական շարասյանը։ Իհարկե, դա տրամաբանական կլիներ, եթե իշխանությունը որևէ քայլ ձեռնարկեր Արցախի բնակչության կյանքն ու առողջությունը ապահովելու ուղղությամբ։ Սակայն միևնույն ժամանակ փաշինյանական իշխանությունը հանձնում է Արցախը՝ մեղքը գցելով ռուսների վրա, մյուս կողմից էլ ամբողջ թափով քննադատում է Ռուսաստանին։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Հայաստանի ձեռնպահ քվեարկելն էլ այս շղթայի ևս մեկ օղակն է։ 

Արսեն Մանասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular