ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը լայնածավալ պատերազմի է պատրաստվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր են կիրառել, հարձակվել են Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ, հայկական կողմից 14 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, նրանցից 2-ի վիճակը ծանր է։ Արցախի Զինված ուժերի 3 պայմանագրայիններ՝ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը, Իշխան Սերժիկի Օհանյանը և Արարատ Վագիֆի Թևոսյանը մահացել են։ Բոլոր դեպքերում հստակ է, որ թե՛ զոհվածները և թե՛ վիրավորները վնասվածքները ստացել են բայրաքթարների հարձակումների հետևանքով։

Ըստ էության, կարելի է փաստել, որ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը ու մերձակա Քարագլուխ բարձունքը այլևս Հայաստանի վերահսկողության տակ չեն գտնվում։ Բոլոր մասնագետները, ռազմական փորձագետները, այդ թվում նույնիսկ փաշինյանական իշխանության մերձավոր դարձած Սամվել Բաբայանը՝ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը, ընդգծում են, որ Քարագլուխի բարձունքի գրավումը հակառակորդի կողմից վտանգ է ներկայացնում ամբողջ Ասկերանի շրջանին, և դրանով թշնամին կարողանում է արդեն կախվել Ստեփանակերտի վրա։

Ադրբեջանը շարունակում է նպատակամղված և հետևողականորեն վտանգել Արցախի բնակչության գոյությունը և Արցախի բնակչությունը այսպես երկար չի կարողանա տանել։ Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը դիմել են միջազգային հանրությանը, սակայն Արևմուտքից ընդամենը հատուկենտ կարեկցանքի խոսքեր են լսվել։

Փաստացի, Արցախի բնակիչները մենակ են մնացել հակառակորդի դեմ-դիմաց, իսկ ո՛չ Հայաստանի իշխանությունները, ո՛չ որևէ մեկը քայլեր չեն ձեռնարկում իրենց անվտանգությունն ապահովելու համար։ Այս ֆոնին ավելի ակտիվ է դարձել Արցախը հայաթափելու խոսակցությունները։ Նույնիսկ Հայաստանից են խոսակցություններ հնչում, թե հարկավոր է օր առաջ դատարկել Արցախը, որպեսզի մարդկանց կյանքը վտանգի չենթարկել։ Ընդհակառակը, հարկավոր է ամեն գնով մեկտեղել բոլոր ուժերը, համախմբվել, միջոցներ ձեռնարկել Արցախում բնակչության անվտանգությունն ապահովելու, Արցախը հայկական պահելու և պաշտպանելու թե՛ Հայաստանի թիկունքը, և թե՛ ժողովրդի գոյությունը այս տարածաշրջանում։

Արմեն Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular