ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության հերթական ապօրինությունը բացահայտվեց ԱԺ-ում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդդիմությունը շարունակում է գործող իշխանությունների նորանոր ապօրինություններ բացահայտել։ Ազգային ժողովում երեկ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամից պետբյուջե փոխանցված գումարների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը պարզել է, որ ըստ ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկանքի՝ 2021 թվականին աշխատանքի և սոցիալական նախարարությանը հատկացվել է 7 միլիարդ 607 միլիոն դրամ՝ Արցախին ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման համար, մինչդեռ կառավարության որոշման մեջ գրված է, որ հատկացվել է 7 միլիարդ 548 միլիոն դրամ։

Պատգամավորը տարակուսում է, փաստաթղթերում գրված գումարների միջև բացասական տարբերությունը կազմում է 60 միլիոն դրամ։ Ստացվում է, որ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ այդ գումարը ծախսվել է, իսկ կառավարության ներկայացրած հիմքից, պարզ է, որ այդքան չի հատկացվել։ Դեռևս անցած տարի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար աշխատած Մեսրոպ Առաքելյանը քննիչ հանձնաժողովին հայտնել էր, որ ֆիննախի կողմից որպես «Հայաստան» հիմնադրամից ծախսված միջոցներ ներկայացված գումարները իրականում եղել են նախարարության աշխատանքի պարգևատրումից հրաժարման արդյունքում խնայված միջոցները։ Մի կողմ թողնենք, որ այդ քանակության գումարներ հատկացնելու, կամ պարգևավճարներից հրաժարվելու դեպքում, ամենը փաստաթղթավորված պետք է լիներ և մանրամասն ներկայացվեր թղթերով, որպեսզի հետո խնդիր չառաջանար, հատկապես, որ իշխանությունը հրաշալի գիտեր, որ հիմնադրամից գումարների ծախսման հարցը քննելու համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել։

Իշխանությունները մինչև այս չեն կարողանում բացատրել 60 միլիոն դրամի տարբերությունը։ Իսկ գումարը, նշենք, բնավ էլ փոքր չէ, ամերիկյան դոլարով՝ 120 հազար դոլարից փոքր-ինչ ավելի։ Վստահ ենք, որ մանրամասն ուսումնասիրությունների դեպքում բացահայտվելու է գործող իշխանությունների կատարած տարբեր անփութություններ, անգործության հետևանքով առաջացած էական վնասներ, կամ էլ միտումնավոր կատարված հանցագործություններ։ Գործող իշխանությունները, որոնք հայտարարում են, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, այսօր իրականում զբաղված են պետական բյուջեն տարբեր թղթերով լափելու գործով։ Եվ, ըստ էության, մեր նշածը ընդամենը մեկ դրվագ էր այդ ամբողջ օվկիանոսում, որը իրականացվում է գործող իշխանությունների կողմից։ 

Խաչատուր Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular