ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքն անցել է լայն ճնշման Հայաստանի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծմանն ընդառաջ, եվրոպական պետություններն ու Միացյալ Նահանգները, ակտիվացնում են իրենց գործունեությունը Հայաստանում։ Զարմանալիորեն երկու կանայք՝ Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին և Ֆրանսիայի դեսպան Ան Լույոն բավական ակտիվ են վերջին շրջանում։ Եթե Լին Թրեյսին զբաղված է Հայաստանի Հանրապետությանը պարտադրելով արևմտյան կողմնորոշումների իր տեսլականը, փորձում է Հայաստանին հետ պահել չեզոք դիրքորոշումից և պարտադրել ընտրել կա՛մ Ռուսաստան, կա՛մ Հայաստան, Ֆրանսիայի դեսպանը ավելի նրբորեն է գործում։

Տիկինը վերջին օրերին հանդիպումներ է ունեցել թե՛ նախագահականում, թե՛ պաշտպանության նախարարությունում՝ քննարկելով հայ-ադրբեջանական սահմանագծին տեղի ունեցող միջադեպերը, դրանց հակազդելու, Ադրբեջանի ակտիվացումը կանխելու հարցերը։ Ըստ էության, դեռևս օրեր առաջ, երբ Հայաստանի իշխանությունները դիմեցին ԵԱՀԿ Մինսկի համանախագահությանը՝ կոչ անելով ակտիվացնել իրենց ջանքերը, Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդիրները կարգավորելու ուղղությամբ, պարզ էր, որ այդ կոչը ուղղված է ոչ այնքան Ռուսաստանին, որով այս օրերին զբաղված է Ուկրաինայի տարածքում իր ռազմական գործունեությամբ, այլ ավելի շուտ Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին։ Այդ երկու երկրների դեսպաններն էլ, իհարկե, սեփական իշխանությունների գիտությամբ և գոտեպնդմամբ, լուրջ դիվանագիտական ջանքեր են գործադրում Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի ազդեցության տիրույթից հանելու, արևմտյան կցորդի վերածելու։

Արևմտամետ զանգվածի մոտ այս հանգամանքը կարող է լուրջ ուրախություն առաջացնել։ Այնուամենայնիվ փաստենք, որ Հայաստանը այդ պետություններին պետք է ոչ թե Հայաստանի Հանրապետություն՝ հարևանների հետ ունեցած խնդիրներով, այլ ընդամենը, «պլաստարմ» Ռուսաստանի վրա իր տնտեսական և քաղաքական հարձակումները գործելու, ինչպես նաև Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելու առումով։ Եվ Հայաստանի իշխանությունները, փաստորեն, խաղում են այս նույն խաղը՝ փորձելով Ռուսաստանի թուլանալուն զուգահեռ նաև դուրս մղել Ռուսաստանին։ Իսկ թե ի՞նչ կլինի Հայաստանի հետ, Արցախի տարածքից ռուս խաղաղապահների, իսկ Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու դեպքում, ո՛չ դեսպաններին, ո՛չ էլ առավել ևս փաշինյանական իշխանությանը չի հետաքրքրում։

Արմեն Երեմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular