ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախումբը մերժեց հայանպաստ նախագիծը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովը ձայների 30 կողմ, 63 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունեց Հայաստանի տարածքային ամբողջությունը կասկածի տակ դնող հայտարարությունները՝ քրեորեն պատժելի դարձնելու ընդդիմության առաջարկը։ «Քաղաքացիական պայմանագիրը» նախօրեին քննարկման ամբողջ օրը փորձեց խափանել այդ քննարկումը, հարցը տանելով նախկիններ, ներկաներ ջրբաժանի շրջանակներ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին մեղադրելով Հայաստանի Հանրապետության դեմ գործած բոլոր մեղքերի մեջ, իսկ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, թե դեմ են քվեարկելու այդ նախագծին, քանի որ դրա տակ բոլորովին այլ ենթատեքստեր կան։

Իրականում «Քաղաքացիական պայմանագիրն» ինքն ունի այլ ենթատեքստ այս հարցում. թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու շրջանում փորձում է նաև կանխել Հայաստանում ցանկացած հայամետ նախաձեռնություն։ Եվ, ըստ էության, իշխող խմբակցությունը փաշինյանական վարչախմբի անմիջական հրահանգով՝ քվեարկելու է այնպես, ինչպես իրենց է հարկավոր։ Սրա իրական և միակ պատասխանատուն դեռևս 2021 թ. հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով Փաշինյանին ձայն տվող հասարակության զանգվածն է, որի համար ամենակարևոր խնդիրը սեփական որկորն է։ Եվ այդ պայմաններում փաշինյանական իշխանությունը կարող է շարունակել բարբաջել «Խաղաղության դարաշրջանի» մասին, միաժամանակ առաջ մղել Թուրքիայի և Ադրբեջանի շահերը՝ բնավ չմտահոգվելով Հայաստանի Հանրապետության մասին։

Ցավալիորեն արձանագրենք, որ Հայաստանի քաղաքացիների մի զգալի զանգված սեփական ձեռքերով վերջ է դնում սեփական պետությանը՝ հավանություն տալով Փաշինյանին և նրա իշխանությանը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն էր առաջարկել քրեորեն պատժել նրանց, ովքեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարություններ կանեն։ Նախագծի հեղինակ Արամ Վարդևանյանն ինքը նույնիսկ նախօրեին կասկածի տակ էր դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը նվիրելով Ռուսաստանին՝ նշելով, թե ավելի լավ է լինել ռուսական երկրամաս, քան թուրքական վիլայեթ։ Ըստ էության, գործ ունենք սովորական երեսպաշտության հետ և մեղքը միայն հանրությանը չէ, որը կամա, թե ակամա ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին։ Չունենալով նորմալ երկընտրանք՝ հանրությունը գնացել և ընտրել է վատերից վատթարագույնին։ Հայաստանի Հանրապետությունն այսօր կարիք ունի ռեստարտի, կամ կարիք ունի նոր, ակտիվ հայրենասեր իշխանությունների, այլապես երկրի վախճանը չափազանց մոտ է։ 

Գևորգ Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular