ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարզպետն ասում է՝ 2 օր ժամանակ տվեք, հարցը կլուծվի, բայց ժողովուրդը համաձայն չէ. Երեւան–Սևան մայրուղին 9 ժամ է՝ փակ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մեկ ժամ առաջ ժամանել է Երեւան–Սեւան մայրուղու այն հատվածը, որտեղ Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչները երկկողմանի փակ են պահում եւ հանդիպում են պահանջում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։

«Մարզպետը բանակցում էր, որ բացենք ճանապարհը, բայց ապարդյուն։ Մենք ասել ենք՝ մինչեւ Գնել Սանոսյանը չգա, մենք ճանապարհը չենք բացելու։ Մարզպետն էլ էստեղ խցանման մեջ է մնացել, չի կարողանում գնալ։ Մարզպետն ասում է՝ երկու օր ժամանակ տվեք, հարցը կլուծվի, բայց ժողովուրդը չի համաձայնում»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց ճանապարհը փակած բնակիչներից մեկը։

Նշենք՝ քիչ առաջ Ազգային ժողովում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով բնակիչների պահանջին հորդորեց բացել ճանապարհը։

«Հարցը ճանապարհին քննարկելու նյութ չէ, մենք առավոտյան իրենց առաջարկել ենք աշխատանքային խումբ ստեղծել եւ քննարկել հարցը»,– ասաց Գնել Սանոսյանը։

Նախարարը նշեց, որ համայնքներն արդեն խոշորացվել են, եւ ըստ Կառավարության, «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքը փոխելու կարիք չկա։

«Այս ամիսների փորձը ցույց է տալիս, որ այդ խոշոր միավորները արդարացնում են իրենց։ Ինչ վերաբերում է ծովագյուղցիների այն մտահոգությանը, թե խոշորացման արդյունքում տուժելու է իրենց համայնքը, արդարացված չէ»,– ասաց Գնել Սանոսյանը։

Հիշեցնենք, որ Երեւան–Սեւան մայրուղին փակ է ժամը 12–ից։ 

Նշենք, որ այս երկու գյուղերի բնակիչները դեմ էին խոշորացմանը եւ դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած Սեւան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չէին մասնակցել։

Բնակիչները սպասում էին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության որոշմանը, որով պարզ կդառնա իրենց համայնքների ճակատագիրը։

Մինչդեռ նախարարությունից  NEWS.am-ի հետ զրույցում նշել էին, որ այս համայնքների համար  որեւէ այլընտրանքային լուծում չի քննարկվում։

«Ծովագյուղ եւ Սեմյոնովկա գյուղերը իրավաբանորեն համարվում են խոշորացված համայնքներ՝ Սեւան համայնքի կազմում, որեւէ այլընտրանքային լուծում այդ համայնքների մասով առհասարակ չի քննարկվում»,– ասել էր Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular