Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարզպետն ասում է՝ 2 օր ժամանակ տվեք, հարցը կլուծվի, բայց ժողովուրդը համաձայն չէ. Երեւան–Սևան մայրուղին 9 ժամ է՝ փակ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մեկ ժամ առաջ ժամանել է Երեւան–Սեւան մայրուղու այն հատվածը, որտեղ Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչները երկկողմանի փակ են պահում եւ հանդիպում են պահանջում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։

«Մարզպետը բանակցում էր, որ բացենք ճանապարհը, բայց ապարդյուն։ Մենք ասել ենք՝ մինչեւ Գնել Սանոսյանը չգա, մենք ճանապարհը չենք բացելու։ Մարզպետն էլ էստեղ խցանման մեջ է մնացել, չի կարողանում գնալ։ Մարզպետն ասում է՝ երկու օր ժամանակ տվեք, հարցը կլուծվի, բայց ժողովուրդը չի համաձայնում»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց ճանապարհը փակած բնակիչներից մեկը։

Նշենք՝ քիչ առաջ Ազգային ժողովում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով բնակիչների պահանջին հորդորեց բացել ճանապարհը։

«Հարցը ճանապարհին քննարկելու նյութ չէ, մենք առավոտյան իրենց առաջարկել ենք աշխատանքային խումբ ստեղծել եւ քննարկել հարցը»,– ասաց Գնել Սանոսյանը։

Նախարարը նշեց, որ համայնքներն արդեն խոշորացվել են, եւ ըստ Կառավարության, «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքը փոխելու կարիք չկա։

«Այս ամիսների փորձը ցույց է տալիս, որ այդ խոշոր միավորները արդարացնում են իրենց։ Ինչ վերաբերում է ծովագյուղցիների այն մտահոգությանը, թե խոշորացման արդյունքում տուժելու է իրենց համայնքը, արդարացված չէ»,– ասաց Գնել Սանոսյանը։

Հիշեցնենք, որ Երեւան–Սեւան մայրուղին փակ է ժամը 12–ից։ 

Նշենք, որ այս երկու գյուղերի բնակիչները դեմ էին խոշորացմանը եւ դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած Սեւան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չէին մասնակցել։

Բնակիչները սպասում էին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության որոշմանը, որով պարզ կդառնա իրենց համայնքների ճակատագիրը։

Մինչդեռ նախարարությունից  NEWS.am-ի հետ զրույցում նշել էին, որ այս համայնքների համար  որեւէ այլընտրանքային լուծում չի քննարկվում։

«Ծովագյուղ եւ Սեմյոնովկա գյուղերը իրավաբանորեն համարվում են խոշորացված համայնքներ՝ Սեւան համայնքի կազմում, որեւէ այլընտրանքային լուծում այդ համայնքների մասով առհասարակ չի քննարկվում»,– ասել էր Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։

Ուգոչուկվու Իվուն վիրահատվել է Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը Կանադան մտադիր Է 10 հազար Բրաունինգի ատրճանակ փոխանցել Ուկրաինային․ Ottawa CitizenԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակըՀարսնացուն՝ Birkenstocks-ով. 1300 դոլար արժողությամբ դիզայներական կոշիկները համացանցը բաժանել են երկու ճամբարիՍկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը Կրեմլը Թուրքիային հիշեցրել է միջուկային uպառազինnւթյան չտարածման ռեժիմի մասին Դավաճանության 8 անսպասելի նշանները Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը Մի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ ՄակրոնՄոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր․ ՌԴ փոխարտգործնախարարՌաֆինյան նշել է, թե ինչից կախվածություն ունի Յամալը Նիդեռլանդների ԶՈՒ ղեկավարը հնարավոր է համարել երկրի մասնակցությունն Ուկրաինայում հնարավոր առաքելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում (լուսանկարներ) Էլինա Ավանեսյանը զբաղեցնում է 158-րդ տեղը The Guardian-ն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանում Ջեյ Դի Վենսի համար փռված գորգին Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան Համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել Ռոսկոմնադզորը սկսելու է սահմանափակել Telegram-ը2025թ-ին Հայաստանից ապաստան է խնդրել Ադրբեջանի 1 քաղաքացիԵրեխայի դրամական աջակցության մասինԵպիսկոպոսաց ժողովը կայանալու է, վայրն էլ անփոփոխ է․ Մայր աթոռՀռոմի պապն Ուկրաինա է ուղարկել գեներատորներ, դեղորայք և պարենամթերք Եղիշե Մելիքյանը հետևել է Ուրարտու – Լոկոմոտիվ Մոսկվա հանդիպմանը Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեց Օլիմպիական վեճը լուծեցին ՀՀ արժանապատվության հաշվին ԱԺ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին հայտարարությունը Ցիկլոն է ներթափանցում․ կլինեն զգալի տեղումներՌուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող կեղծ դատավարությունը շարունակվում է Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզումՎարորդական իրավունքից զրկման կարգը կփոփոխվի Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կա 1 զոհ, 1 վիրավորՓոփոխություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ․ նախագիծ «Քաղպայմանագիրը» խառն է լինելու շաբաթավերջին Ճապոնիան մտադիր է միանալ Ուկրաինային աջակցող PURL նախաձեռնությանը Ուժգին երկրաշարժ՝ ՌուսաստանումՌուսներին կոչ են անում վերադառնալ Հայաստան Վենսը Փաշինյանին քարտ-բլանշ է բերել Արտաքին գործերի նախարարությունում կանխատեսել են, որ ԵՄ-ն կպահանջի, որ Հայաստանը աջակցի իր հակառուսական քաղաքականությանըԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր Ջրանջատումներ կլինենՄասնագետը գնահատել է Հայաստանի ռիսկերը տրանսպորտային միջանցքների մրցակցության պայմաններում Հայաստանի իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի «գործընկերների» օգնությամբ. «Փաստ»TRIPP միջանցքում միասնական էներգետիկ համակարգի գերակա նպատակը դրա մեկուսացումն է Ռուսաստանից Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայերը գրավել են ադրբեջանական Մալիբեյլի գյուղը. պատմության այս օրը (10 փետրվար)ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանն ավելի շատ բան է շահել. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ վարորդը հանկարծամահ է եղել․ կա վիրավոր Ժողովրդավարության դիմակի տակ․ ճնշումներ, բողոքներ և չլսված ուղերձներ «Մեր Ձևով»․ իրատեսական ծրագիր՝ չափելի արդյունքներով «Մա՛մ, ձեզ լավ նայեք, ինձ հետ ամեն ինչ լավ է». կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»
Ամենադիտված