ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը ձգում է սանձերը. ի՞նչ է սպասվում Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի դեմ ներդրված պատժամիջոցները մինչ օրս միայն անուղղակի ազդեցություն են ունեցել Հայաստանի վրա։ Այդուհանդերձ, վստահաբար կարելի է ասել, որ ժամանակի ընթացքում այդ պատժամիջոցները անմիջական ազդեցություն պետք է ունենան նաև Հայաստանի դեմ։ Վերջին շրջանում Արևմուտքը պատժամիջոցների փաթեթ է ներդնում ոչ միայն Ռուսաստանի, այլև նրա մերձավոր և հնարավոր դաշնակիցների դեմ։ Իսկ ցանկացած այլ երկիր, որը փորձում է շրջանցել, կամ սեփական խաղը խաղալ այս իրավիճակում, բախվելու է լրջագույն խնդիրների։ Փաստացի, սա վերաբերում է նաև Հայաստանին, որը թեև ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրվանից սկսած փորձել է չեզոք դիրք գրավել և ապահովել իր, իբր, անկողմնակալ դիրքորոշումը, այս քաղաքականությունը առանձնակի լուրջ հաջողություններ չի ունեցել։

Արևմուտքը Ռուսաստանին հնարավոր տնտեսական բոլոր միջոցներով նեղը գցելու իր մոլուցքի մեջ, չի կանգնելու ոչնչի առջև։ Եվ Հայաստանը ստիպված է լինելու ընտրություն կատարել, Արևմուտքի կամ Ռուսաստանի միջև։ Երկընտրանքը մեղմ ասած այնքան էլ հուսադրող չէ։ Հայաստանը իր տնտեսական բոլոր հնարավորություններով գտնվում է Ռուսաստանի հետաքրքրությունների տիրույթում, անվտանգության համակարգով՝ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների շարքում, իսկ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է։

Եվ ստեղծված իրավիճակում արձանագրելու ենք, որ առաջիկայում պատժամիջոցների տակ կարող է հայտնվել նաև Հայաստանը։ Իհարկե, թե՛ Միացյալ նահանգների, թե՛ Ֆրանսիայի, թե՛ այլ երկրների դեսպանատներն ու համապատասխան կառույցները առայժմ հանդուրժում են Հայաստանի կրավորական դիրքը։ Սակայն գալու է ինչ-որ պահ, որ մեզ ևս դնելու են կարճ և հստակ երկընտրանքի առջև. արդյո՞ք մենք Արևմուտքի, թե՞ Ռուսաստանի հետ ենք։ Եվ Հայաստանի իշխանությունները ստիպված են կատարել այդ երկընտրանքը՝ ընտրել կողմերից որևէ մեկին, ինչը նշենք բոլոր առումներով թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին ընտրելու դեպքում որևէ լուրջ հեռանկար չի խոստանում Հայաստանին։ Երկու դեպքում էլ մենք հայտնվելու ենք աքցանի մեջ, երկու դեպքում էլ մենք տնտեսական, քաղաքական և ռազմական լուրջ խնդիրներ ենք ունենալու։

Սամվել Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular